15.11.2019թ. Բաց դաս Հայոց լեզվից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ, Web համակարգչային ծրագրավորման խմբակ, ,,Դասալսում,, ուսումնական գործընթաց, Դասղեկի ժամ /թեման ,,Մեդիայի ասելիքը,,/ 11֊րդ դասարան
Բաց դաս Հայոց լեզվից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ Դասարան՝ 10-րդ Ուսուցիչ՝ Լ. Աբաջյան Թեման՝ ,,Բաղադրյալ բառերի ուղղագրությունը,, Առաջնորդվելով ,,Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորումը,, աշխատաժողովի ընթացքում ներկայացված նմուշներով, ուսուցիչները պետք է կազմեն 1 դասաժամի ընթացքը նկարագրող պլան, հաշվի առնելով կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրեր: Ուսուցիչը դասը վարեց իր ստեղծած դասաժամի պլանի համաձայն. այն ուներ հետևյալ բաժինները՝ 1. Ժամանակ 2. Դիդակտիկ փուլեր 3. Ուսուցչի գործունեություն 4. Աշակերտի գործունեություն 5. Սոցիալական կամ աշխատանքային ձևեր 6. Նյութեր, նմուշներ 7. ՏՀՏ-ի կիրառումը Առաջնորդել/ ակտիվացնել Գրատախտակին նկարված խաչբառը լրացնելով՝ աշակերտները բացահայտում են բանալի բառը, որը դասի թեման է: Ուղղորդել Ուսուցիչը ,,մտագրոհ,, մեթոդով աշակերտներին ուղղում է հարցեր: Նյութի որոշ հատվածի հաղորդումից հետո, աշակերտները սկսում են աշխատանքային գործընթացը: ...