Сообщения

Сообщения за февраль, 2020

Զրույց-հանդիպում ԱԳԸԲԿ կապիտան Արամ Բլրթյանի հետ

Изображение
Փետրվարի 24-ին Երևանի N198 ավագ դպրոցում  ոստիկանության ԱԳԸԲԿ կապիտան Արամ Բլրթյանը հանդպիեց 10-12-րդ դասարանների աշակերտներին, նրանց ծնողներին և մանկավարժներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սուր, կտրող, ծակող և նմանատիպ այլ գործիքների կիրառման կանխարգելմանն ուղղված  հարցեր:

Հանդիպում՝ միտված մասնագիտական կողմնորոշմանը

Изображение
Փետրվարի 20-ին Երևանի N198 ավագ դպրոցում էին  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (նախկին ԵՊԼՀ) կարիերայի կենտրոնի աշխատակից Արմենուհի Սարգսյանը, ՈւԽ ներկայացուցիչ Զոյա Համբարձումյանը և   հանդիպեցին 10-12-րդ դասարանների աշաներտներին,  ներկայացրին բուհի պատմությունը,  ֆակուլտետներն ու առաջարկվող մասնագիտությունները, լաբարատորիաները, վարձավճարների չափը, ընձեռած հնարավորությունները, ուսումնառության ընթացքում փորձաշրջանների  կարևորություններն ու հեռանկարները:

Հայ-ռուսական հարաբերություններ. դասախոսություն

Изображение
Փետրվարի 18-ին Երևանի N198 ավագ դպրոցը հյուրընկալեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ Տիգրան Ղանալանյանին: Այցի շրջանակներում ներկայացվեցին հայ-ռուսական հարաբերությունների շուրջ լուրջ դիտարկումներ, այնուհետև հանդիպումն ամփոփվեց ակտիվ հարց-պատասխան սկզբունքով: Ավարտին աշակերտներն իրենց գոհունակությունն հայտնեցին դասախսին և ակնկալեցին նոր և նույնքան հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումներ:

Մայրենի լեզվի միջազգային օրը

Изображение
1999-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման: Երևանի 198 ավագ դպրոցում Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը  տրվեց փետրվարի 19-ին՝ վայելչագրության մրցույթով: Հաջորդ օրն անցկացվեց ստեղծագործական շարադրության մրցույթ հետևյալ թեմաներով՝ « Հավերժի ճամփորդը» «Գործն է անմահ» «Հոգուս հատոր, սրտիս կտոր» Արտահայտիչ ընթերցանության մրցույթ Առաջիկայում նախատեսված է անցկացնել՝ Սեմինար՝ «Հայի  ճակատագիրը Թումանյանի ստեղծագործություններում» Ցերեկույթ՝ նվիրված Հ. Թումանյանին

Դաս Ա-ն Երևանի N198 ավագ դպրոցում է

Изображение
ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ  Դաս A ծրագիրը տևական ժամանակ է,  ինչ մեկնարկված է և հասցրել է սիրելի դառնալ աշակերտների կողմից՝ արդեն ունենալով պատանի հանդիսատեսի մեծ բանակ: Վստահաբար կարելի է ասել, որ  ծրագիրը ծառայել ու ծառայում է իր նպատակին:  Փետրվարի 12-ին Երևանի N198 ավագ դպրոցն հյուրընկալեց Դաս Ա-ի ստեղծագործական թիմին, ովքեր ներկայացրին սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքային առանձնահատկությունները և փոքր-ինչ մեկնաբանեցին կայանալիք համերգը, ինչը համերգի ժամանակ իսկապես ուղեցույց դարձավ աշակերների համար:  Համերգի ավարտին աշակերտների ոգևորությունից կարելի էր վստահ դատել, որ դասական երաժշտության ու գրական ստեղծագործության ձուլումը դառնալու է մտածողության հեղափոխություն, որի արդյունքը տեսնելու ենք մոտ ապագայում: Նյութին կից ներկայացնում ենք Դաս Ա-ի հրապարակումը (լուսանկարները տրամադրել է Դաս Ա-ն):  https://www.facebook.com/pg/DasAeducation/photos/?tab=album&album_id=608698703029116 ...

Այցելություն Թումանյանի տուն-թանգարան

Изображение
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 151 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի N198 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները  Լյուսյա Թորոսյանի և  Լուսինե Բունիաթյանի ուղեկցությամբ այցելեցին Հովհաննես  Թումանյանի տուն-թանգարան: Տարիների ընթացքում Թումանյան հեղինակին տեսականորեն բացահայտած աշակերտները փորձեցին իրենց գիտելիքները համապատասխանեցնել միջավայրին և փոքր-ինչ նորովի բացահայտել Անմահ լոռեցուն:  Հարցաշատությունն ու զննողական հայացքները հուշում էին, որ Թումանյանի գործի անմահությամբ դարեր անց էլ այս պատերը տեսնելու են նման հետաքրքրված աչուկներ:

Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Изображение
Կոմիտասի 150 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  Երևանի N198 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները Լուսինե Բունիաթյանի և Գոհար Գևորգյանի ուղեկցությամբ այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Թանգարանում տեսան մեծ երգահանի անձնական իրերը, ծանոթացան կատարված մեծածավալ աշխատանքը: Թանգարանի աշխատակիցների օգնությամբ բացահայտեցին մեկ այլ Կոմիտասի, ում մինչ այդ դեռևս չէին բացահայտել:

Հանդիպում՝ միտված մասնագիտական կողմնորոշմանը

Изображение
Փետրվարի 14-ին Երևանի N198 ավագ դպրոցում էին  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունելության կենտրոնի փոխտնօրեն, կարիերայի կենտրոնի տնօրեն Կարապետ Կոգարովը և ընդունելության գովազդի  պատասխանատու Խաչիկ Մանուկյանը:  ՀԱՊՀ ներկայացուցիչները հանդիպեցին 11-րդ և 12-րդ դասարանների աշաներտներն,  ներկայացրին բուհի պատմությունը,  ֆակուլտետներն ու առաջարկվող մասնագիտությունները, լաբարատորիաները, վարձավճարների չափը, ընձեռած հնարավորությունները, ուսումնառության ընթացքում փորձաշրջանների  կարևորություններն ու հեռանկարները:

Հայկական բանակը 28 տարեկան է

Изображение
Հունվարի 28-ին նշվեց հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը: Բազում հայորդիների արյամբ ազատագրված հայրենիքն այսօր շենանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա աշխատանքով: Սերունդների սրտում ռազմահայրենասիրական ոգին անմար պահելու նպատակով ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման ներկայացուցիչները հունվարի 31-ին հանդիպեցին Երևանի N198 ավագ դպրոցի աշակերտների հետ և քննարկեցին աշակերտներին հուզող մի շարք հարցեր: