Сообщения

Сообщения за ноябрь, 2022

Աշակերտական խորհրդի նիստ

Изображение
Աշակերտական խորհրդի նիստ Նիստը վարում է դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը Օրակարգում՝ . Աշխորհրդի տարեկան աշխատանքային պլանի ներկայացում նշված .  ժամանակահատվածում . Աշխորհրդի նախագահների կողմից նախատեսված աշխատանքների կազմակերպում նշված ժամանակահատվածում , Նոր Տարվա նախապատրաստական աշխատանքներ . Այցելություն ԱԳՆ . Սպորտային խաղերի կազմակերպում  

Բանավեճի ակումբ

Изображение
Բանավեճի ակումբ Ջինիշյան հիմնադրամի կողմից այս տարի նույնպես կազմակերպվեց դպրոցական բանավեճի մրցույթ ,,Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ,, նախագծի շրջանակներում:  Առաջադրված թեմաներն էին՝ ,, ՀՀ- պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին,, ,, Արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար տնտեսական պատժամիջոցները արդարացված են,, Երևան քաղաքի մրցույթն անցկացվեց 2 փուլով, որին մասնակցեց նաև մեր դպրոցի թիմը՝ երկու խաղերում էլ տանելով հաղթանակ 64-62, 70-69 հաշվով: Բանավեճի ակումբի ղեկավարն է պատմության ուսուցիչ Ա. Նիազյանը, մասնակցեցին 10 և 11-րդ դասարանների աշակերտները. նրանց շնորհվեցին մասնակցության  հավաստագրեր: Հաղթանակի առթիվ աշակերտների շնորհավորեց դպրոցի տնօրեն Ս. խաչատրյանը՝ մաղթելով բազմաթիվ հաղթանակներ կրթության մեջ:  

Այցելություն Մատենադարան

Изображение
Այցելություն Մատենադարան Դպրոցներին տրամադրած աբոնեմենտներով աշակերտները փոխտնօրենների և դասղեկների ուղեկցությամբ այցելեցին Մատենադարան: Նրանցից շատերն առաջին անգամ էին այստեղ: Մատենադարանը հին ձեռագրերի պահպանման և ուսումնասիրման աշխարհի ամենահարուստ կենտրոններից, որի ականատեսը եղան այսօր դպրոցականները:  

Խորհրդակցություն

Изображение
Խորհրդակցություն տնօրենի մոտ Մասնակցում են փոխտնօրենները, մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները:  

Մասնագիտական կողմնորոշում

Изображение
Մասնագիտական կողմնորոշում դասընթացի հյուրն այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի /ՊՃՇՀԱՀ/ դասախոսներն Ա. Մարգարյանը և Հ. Ղարիբյանը: Նրանք ներկայացրեցին բուհը, ֆակուլտետները, մասնագիտությունները դասախոսական կազմը: Դասընթացի ընթացքում առանձնակի խոսվեց ԲՈՒՀ-ի միջազգային գործընկերության և գիտատեխնիկական բազայի մասին: Հայաստանում ճարտարապետաշինարարական բարձրագույն կրթությունը սկիզբ է առել 1921 թվականից, երբ հիմնադրվել է համալսարանը: Իր 100 ամյա գոյության ընթացքում կրթօջախը պատրաստել է 30 000-ից ավելի մասնագիտական կադրեր, որոնք կերտել են մեր հայրենիքի դիմագիծը:  

Տնտեսագիտություն դասավանդող ուսուցիչների աշխատաժողով

Изображение
Տնտեսագիտություն դասավանդող ուսուցիչների աշխատաժողով ՀՊՏՀ- ն հյուրընկալել էր հանրապետության ավագ դպրոցների շուրջ 30 ուսուցիրների: Նրանցղ հնարավորություն ընձեռնվեց տնտեսագիտության և ֆինանասների ոլորտներին վերաբերվող դասախոսություններ լսելու, քննարկելու և մշակելու առարկաները նոր որակով և ձևաչափով ավելի մատչելի մատուցելու: Ուսուցիչներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը: Նա կարևորեց և արժևորեց երիտասարդ սերնդի կրթման գորշում ուսուցիչների դերակատարումը: Վստահեցրեց, որ համագործակցությունն իր դրական արդյունքները կունենա և աշակերտներն ըմբռնելու են տնտեսագիտության էությունը: Տարբեր թեմաներով ելույթներ ունեցան ՀՊՏՀ- ի  ամբիոնների ղեկավարներ, դասախոսներ:

Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարեցին ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխատալիցները/

Изображение
Մասնագիտական կողմնորոշում Դասընթացը վարեցին ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխատալիցները Նրանք ներկայացրեցին ֆակուլտետի ամբիոնները, դրանց գործառույթները, ծանոթացրեցին մասնագիտության մրցունակությանը և աշխատաշուկայում պահանջվածությանը: Ֆակուլտետը տալիս է հնարավորություն լավագույն ուսանողներին իրենց գիտելիքները խորացնելու արտասահմանյան մի շարք գիտահետազոտական և ուսումնական կենտրոններում: Անցնելով ուսումնական պրակտիկա, ուսանողները կարողանում են նաև ինքնուրույն պարզել տարածքի երկրաբանական կառուցվածքը և երկրաբանական քարտեզը:  

Ֆուտզալի ներդպրոցական առաջնություն

Изображение
Ֆուտզալի ներդպրոցական առաջնությունն ընթացավ հոկտեմբերի 12-21-ը: Մասնակցեցին 10, 11-րդ դասարանի տղաները: Եզրափակիչ դուրս եկան 10-գ և 11-ա դասարանները: Հաղթեց 10-գ դասարանը: Ժամանակացույց ամսաթիվ դասարան արդյունք 12.10 10 ա-10դ 11-10 12.10 10բ-10գ 6-9 14.10 11ա-11դ 12-11 20.10 10ա-10գ 3-7 21.10 10գ-11ա 8-5

Սեմինարի թեման՝ ,,Բնագիտական առարկաների գործնական աշխատանքների գնահատման մեթոդաբանություն

Изображение
Սեմինար Թեման՝ ,,Բնագիտական առարկաների գործնական աշխատանքների գնահատման մեթոդաբանություն Սեմինարը վարում  տնօրենի տեղակալ Ն. Հովսեփյանը Մասնակցում են Մաթեմատիկայի և Բնագիտության մեթոդական միավորումները:  

Կրթական կոնֆերանս՝ ,, Նոր ժամանակ- արդյունավետ կրթություն,,

Изображение
Կրթական կոնֆերանս ,, Նոր ժամանակ- արդյունավետ կրթություն,, Հոկտեմբերի 30-31-ին Դվին մյուզիք հոլում Հրավիրված էին մայրաքաղաքի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ: Կրթության ոլորտի 12 փորձագետներ ներկայացվեցին՝ . թե որն է երեխայի հաջող ուսուցման համար կարևոր . թե ինչպես լուծել այն խնդիրները, որոնք առնչվում են կրթությանը և մոտիվացիային  . թե ինչպես կարելի է բացել և ռեալիզացնել երեխաների տաղանդները  Մասնակցելով կոնֆերանսին, հնարավոր եղավ ձեռք բերել գիելիքներ մոտիվացիայի, կրթության ոլորտում առաջացած պրոբլեմների, անահատականության ձևավորման. արդյունավետ կրթության միջոցների, ժամանակի մարտահրավերների, ինովացիոն կրթության, էմոցիոնալ ինտելեկտի մասին: Թեմաները ներկայացրեցին կրթության և հոգեբանության ոլորտում գիտության դոկտուներ, ակադեմիկներ, այլկընտրանքային դպրոցների հիմնադիրներ, հեղինակային մեթոդների հիմնադիրներ: Կոնֆերանսին ներկա էին նաև մեր դպրոցի  տնօրեն Ս. Խաչատրյանը, փոխտնօրեն Մ. Ապրեսյանը