Сообщения

Сообщения за сентябрь, 2020

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը, ՀՀ Անկախության մասին տեսանյութեր և պրեզենտացիա անգլերենով

Изображение
Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության 29-րդ տարեդարձը Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 25 ամյակը: Անկախության տոնը դպրոցը տարիներ շարունակ նշել է մեծ ոգևորվածությամբ և պատրաստվածությամբ՝ երգով, պարով, ասմունքով, հյուրընկալությամբ: Համավարակի պայմանները փոխեցին մեր միջոցառումների կազմակերպման ավանդական մոտեցումները, բայց գաղափարը մնաց նույնը: Իրենց շնորհավորանքի խոսքն են ասում այս տարի ավագ դպրոց մուտք գործած 10 -րդ դասարանցիները։ Տեսանյութը պատրաստել են 10-րդ դասարանի բնագիտական հոսքի աշակերտները /Ռևազյան Միլենա, Խաչատրյան Լիանա, Խաչատրյան Շուշան, Ղարիբյան Հասմիկ/ ՀՀ Անկախության մասին տեսանյութեր և պրեզենտացիա անգլերենով Նպատակն է Կարողանալ միջազգային հարթակներում, օտարերկրացիների հետ շումներում ներկայացնել ՀՀ Անկախությունը պատմությունը, նշանակությունը, գաղափարը, անցած ուղին:  Կիրառվել են 1. Տեղեկությունների որոնում և մշակում 2. Շարադրություն 3. Պրեզենտացիա 4. ՏՀՏ  6. Ստեղծագործական մոտեցում Նախագծին մասնակցել են 10, 11, 12-րդ դասարանների հո...

08.11.2019թ․ Մանկավարժական խորհրդի նիստը (վարում է դպրոցի տնօրեն Ա․ Թորոսյանը),Դասղեկի ժամ ֊ Թեման՝ ,, Ներքին կարգապահական կանոնների պահպանումը դպրոցում և կարգապահական կանոններ,, , Աշնանային արձակուրդի ընթացքում իրականացված էքսկուրսիաները դասղեկների մասնակցությամբ (Գաֆեսճյան ազգային կենտրոն),

Изображение
Մանկավարժական խորհրդի նիստ (նիստը վարում է դպրոցի տնօրեն Ա․ Թորոսյանը) Օրակարգում՝ ․ Առարկաների դասավանդման որակի ուսումնասիրություններ և վերլուծություններ դասալսումների միջոցով ․ Ուս֊տարվա առաջին քառորդի արդյունքները ․ ,,Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորում,, նախագծին մասնակցող ուսուցիչների՝ Ք․ Գևորգյան, Լ․ Թորոսյան, Լ․ Աբաջյան, աշխատանքները . Տնօրենի և ուսումնական գծով տնօրենի տեղակալի աշխատանքները ուսումնական նախագծերում ․ Ուսումնական նախագծերի քննարկումը, աշակերտների ներգրավվածութունը և մասնակցությունը ․ Դասալսումներ ըստ դասի պլանի Որոշվեց՝ . Իրականացնել դասալսումներ 10 - րդ դասարաններում  . Դասի պլանի վերահսկում     Դասղեկի ժամ  Թեման՝ ,, Ներքին կարգապահական կանոնների պահպանումը դպրոցում և կարգապահական կանոններ,, 11-րդ դասարան, դասղեկ՝ Ս․ Խաչատրյան Աշնանային արձակուրդի ընթացքում իրականացված էքսկուրսիաները դասղեկների մասնակցությամբ (Գաֆեսճյան ազգային կենտրոն) ժամանակակից արվեստի կե...

Երկրաշարժ: Ինչպե՞ս պաշտպանվել տարերային աղետների ժամանակ

Изображение
Դեկտեմբերի 2-6-ին Երևանի N198 ավագ դպրոցում դասղեկի ժամերը նվիրված էին երկրաշարժի 31-րդ տարելիցին: Դասաժամերի   ընթացքում դասղեկները աշակերտներին զինեցին տարերային աղետներից պաշպանվելու գիտելիքներով:

Հովհաննես Թումանյան և Ալեքսանդր Պուշկին: Խոսքի հսկաները

Изображение
Նոյեմբերի 25-ին Երևանի N 198 ավագ դպրոցի և Սանկտ Պետերբուրգի N 184 հիմնական դպրոցի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 և մեծանուն գրող Ալ. Պուշկինի 220 ամյակներին: Միջոցառման առանցքային ստեղծագործություններ էին ընտրվել Հ. Թումանյանի «Անուշ» և Ալ. Պուշկինի «Պոլտավա» պոեմները: Երկու դպրոցների սաները, հեռակապով, միմյանց լրոցնելով, ընթերցեցին պոեմները: Քննարկման ընթացքում անդրադաձան ձևի և բովանդակության առանձնահատկություններին, ինչը բխեցրին ազագային առանձնահատկություններից: Ցերեկույթի ա վարտին կազմակերպիչները՝ Նոնա Թորոսյանը ամփոփեց   կարծիքները ,  տպավորությունները   և   նշեցին ,  որ   միջոցառումները   լինելու   են   շարունակական :

Մասնագիտական կողմնորոշմանը միտված հանդիպում

Изображение
  Նոյեմբերի 26-ին Երևանի N198 ավագ դպրոցում կայացավ 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների և Հայաստանի եվրոպական համալսարանի ներկայացուցիչների հանդիպումը՝ միտված մասնագիտական կողմորոշմանը: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին բուհի պատմությունը, ֆակուլտետներն ու առաջարկվող մասնագիտությունները, վարձավճարների չափը, ընձեռած հնարավորությունները, ուսումնառության ընթացքում փորձաշրջանների կարևորություններն ու հեռանկարները:

Կոմպետենցիաների զարգացմամբ դասերի պլանավորում:

Изображение
  Երևանի N198 ավագ դպրոցում շարունակվում են կոմպետենցիաների զարգացմամբ դասերի պլանավորումներն ու այդ պլանավորումներով դասերի անցկացումները 10-11-րդ դասարաններում:

Հանդիպում

Изображение