Նոյեմբերի 25-ին Երևանի N198 ավագ դպրոցի և Սանկտ Պետերբուրգի N 184
հիմնական դպրոցի համագործակցության շրջանակներում տեղի
ունեցավ միջոցառում՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 և մեծանուն
գրող Ալ. Պուշկինի 220 ամյակներին: Միջոցառման առանցքային ստեղծագործություններ էին
ընտրվել Հ. Թումանյանի «Անուշ» և Ալ. Պուշկինի «Պոլտավա» պոեմները: Երկու դպրոցների
սաները, հեռակապով, միմյանց լրոցնելով, ընթերցեցին պոեմները: Քննարկման ընթացքում անդրադաձան
ձևի և բովանդակության առանձնահատկություններին, ինչը բխեցրին ազագային առանձնահատկություններից:
Ցերեկույթի ավարտին կազմակերպիչները՝ Նոնա Թորոսյանը ամփոփեց կարծիքները, տպավորությունները և նշեցին, որ միջոցառումները լինելու են շարունակական:
Comments
Post a Comment