Հայոց ազգային բանակի 29 րդ տարեդարձը
Հայոց ազգային բանակի 29 րդ տարեդարձը Պետության անվտանգության պահպանման երաշխիքը ազգային բանակի ստեղծումն էր, որն իրականություն դարձավ 20-րդ դարի վերջին` 1992թ. հունվարի 28-ին , իսկ բանակի ակունքներում կանգնած էր 1990 թ. սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը: Ազգային բանակի ստեղծումը դարձավ մեր ապրելու երաշխիքը: Բանակը ստեղծվեց և անցավ կայացման դժվարություններով. գործին նվիրվեց հայ ազգի սերուցքը, որն էլ իր արյունով գրեց մեր պատմության դժվարին էջերից մեկը: Ավաղ, պատմությունը շարունակվում է․․․ Հունվարի 28-ը հպարտությամբ է նշում հայ ժողովուրդը` մշտապես հիշելով, որ պայքարը չի ավարտվել: Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ավելացրեց ևս մի սև էջ: 27-ը սեպտեմբերի, 2020 թվական. Ժամը 07:15- ի սահմաններում հակառակորդն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ ...