Հայոց ազգային բանակի 29 րդ տարեդարձը
Պետության անվտանգության պահպանման երաշխիքը ազգային բանակի ստեղծումն էր, որն իրականություն դարձավ 20-րդ դարի վերջին` 1992թ. հունվարի 28-ին, իսկ բանակի ակունքներում կանգնած էր 1990 թ. սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը:
Ազգային բանակի ստեղծումը դարձավ մեր ապրելու երաշխիքը:
Բանակը ստեղծվեց և անցավ կայացման դժվարություններով. գործին նվիրվեց հայ
ազգի սերուցքը, որն էլ իր արյունով գրեց մեր պատմության դժվարին էջերից մեկը:
Ավաղ, պատմությունը շարունակվում է․․․
Հունվարի 28-ը հպարտությամբ է նշում հայ ժողովուրդը` մշտապես հիշելով, որ պայքարը չի ավարտվել:
Հայ ժողովուրդն իր պատմության մեջ ավելացրեց ևս մի սև էջ:
27-ը սեպտեմբերի, 2020 թվական. Ժամը 07:15- ի սահմաններում հակառակորդն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ավաղ, պատերազմը ոչ միայն հաղթանակներ, այլև կորուստներ է բերում, տանում մեզանից ամենաթանկը, այն կյանքերը, ովքեր երազներ ունեին իրականացնելու, նրանք հենց երազանք էին, իրենց տան հույսը և հյուսված ամրությունը:
Երբ տեսնում, լսում և զգում ես պատերազմի շունչը, երբ այն քո ազգի դեմ է, երբ նահատակվում է ազգիդ սերուցքը, երբ անդառնալի կորստի ցավից հոգիդ անջատվում է մարմնիցդ՝ հասկանում ես, որ խաղաղությունն անգին է: Հանուն արդարության, հանուն սեփական հողում ապրելու, հանուն ինքնության, հանուն կյանքի՝ դուք անմահացաք...
Հիմա երկնայի թագավորությունից հսկեք մեր սուրբ հողը:
Արցախյան պատերազմներում անմահացած մեր դպրոցի աշակերտները
Դավիթ Օհանյան
Գոռ Եղիազարյան
Արման Ճաղարյան
Հարություն Հայրապետյան
Ազատ Սահակյան
Մանվել Գևորգյան
Կարեն Պողոսյան
Ձեզ հավերժ փառք
Տեսանյութը՝ Սարգսյան Լիլիթի /10-րդ դաս./
Տեսանյութը պատրաստեցին Ասատրյան Թամարան, Կյուրեղյան Ամալյան, Գրիգորյան Միլենան, Գրիգորյան Նարեկը, Արևշատյան Մարիամը
Կիրակոսյան Դիանա /11-րդ դաս./
Տեսանյութը՝ Գրիգորյան Նարեկի /10-րդ դաս./
Գալստյան Գրիզելդա /11-րդ դաս./
Վասիլյան Հայկ /12-դ դաս./
Նազլուխանյան Ավիկ /12-ա դաս./
Տեսանյութը՝ Կյուրեղյան Ամալյաի /10-րդ դաս/
Գրիգորյան Միլենա /10-րդ դաս:/
Comments
Post a Comment