Сообщения

Сообщения за май, 2022

Բացվեց Արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր դպրոցի շրջանավարտներին նվիրված Փառքի սրահը

Изображение
      Բացվեց Արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր դպրոցի շրջանավարտներին նվիրված Փառքի սրահը     Ավաղ, պատերազմները չխնայեցին նրանց, ու նրանց պես հազարներին՝ գարունների, արևների, սերերի, կյանքերի: Նրանք իրենց տան սյունն էին, ամրությունը, ծնողների հույսը, կյանքի նպատակը, ապրելու իմաստը: Շատերն իրենց տան միակ զավակն էին, միակ որդին էին ու միակն էին ... Օրը նշանավորվեց միջոցառմամբ, որն ուներ Ապրելու և ապրեցնելու խորհուրդ: Հավերժ ներկա խորագիրը կրող հուշ-ցերեկույթին հրավիրված էին զոհված շրջանավարտների ծնողները, ովքեր մեկ անգամ ևս լսեցին իրենց զավակների հերոսական պատմությունները: Թեև ծանր է պահը, որն հավերժություն է ասես, բայց լուսավոր է հիշողությունը, ապրեցնող: Հավերժ կհիշենք ձեզ, ձեր մասին բոլոր պատմությունները, փոքր դրվագներն անգամ մեզ համար մասունքներ են, մենք կպահենք ու կփայփայենք դրանք, քանզի հենց դուք դարձաք պատերազմ կոչվող սադրանքի նահատակնեը ու ձեր արյունով լվացիք այն հողը, որը կոչվում է հայրենիք, որտեղ գալիքի սերունդները դեռ գալու են առնելու ձ...

Մանկավաժական խորհրդի նիստ

Изображение
Մանկավարժական խորհրդի նիստ Նիստը վարում է Ս․ Խաչատրյանը Օրակարգում 1. Նախորդ ՄԽ որոշումների կատարողականը 2.  Բացակայաոթյունների թվերի ամփոփում 3. 120- 200 ժամ բացակայություն ու նեցող աշակերտների հաշվառում և քննությունների կազմակերպում  Ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման հարցերը Որոշվեց 120 ժամի վերաքննությունների օրերը Անգլերեն 31.05 Քննող  հանձնաժողով Մ․ Ստեփանյան, Ն․ Մելիքյան, Ք․ Գևորգյան Ռուսերեն 31.05 Քննող հանձնաժողով Մ․ Ստեփանյան, Կ․ Դավթյան Ֆիզիկա 01.06 Քննող հանձնաժողով Լ․ Բալայան, Լ․ Թորոսյան Կենսաբանություն 01.06 Քննող հանձնաժողով Լ․ Բալայան, Մ․ Ապրեսյան ՆԶՊ 03.06 Քննող հանձնաժողով Ա․ Նիազյան, Ա․ Այվազյան Ֆիզկոլտուրա 03.06 Քննող հանձնաժողով Լ․ Բալայան, Լ․ Սաֆարյան Համաշխարհային պատմություն 02.06  Քննող հանձնաժողով Ա․ Լ․ Գրիգորյան Հայ եկեղեցու պատմություն 02.06 Քննող հանձնաժողով Ա․ Նիազյան, Լ․ Գրիգորյան    

Վոլեյբոլի ներդպրոցական առաջնություն

Изображение
Ավարտվեց վոլեյբոլի ներդպրոցական առաջնությունը: մասնակցում էին 10, 11, 12-րդ դասարանի աշակերտները: Հաղթող ճանաչվեց 11-բ դասարանը: Մրցավար՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյան     

Թեման՝ ,,Հայրենասիրություն

Изображение
Մեր հյուրերն են Արցախյան առաջին պատերազմի մասնակից  ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ազատամարտիկ և Արհմիության նախագահ Սպարտակ Հարությունյանը։ Զրույցի թեման՝ ,,Հայրենասիրություն՛՛ Ներկա էին 10, 11-րդ դասարանների աշակերտներ և ուսուցիչներ:

Կենդանաբանական այգու բացման օրը ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի անդամներն աշխատեցին որպես գիդ

Изображение
Կենդանաբանական այգու բացման օրը ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի անդամներն աշխատեցին որպես գիդ ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի աշխատանքներն իրականացվում է ամագործակցություն հարակից դպրոցների հետ  ծրագրի շրջանակներում: Կենդանաբանական այգու բացման օրը  խմբակի անդամները հանդես եկան որպես գիդ՝ այցելուներին ներկայացնելով տարբեր կենդանատեսակների մասին հետաքրքիր տեղեկություններ:    Խմբակի անդամները կատարել էին հետազոտական աշխատանք, որը վերաբերվում էր  ընտրած կենդանատեսակին. ուսումնասիրել էին նրա ծագումը, առանձնահատկությունները, տարածվածությունը և այլ մանրամասներ:  Օրը հագեցած էր. խմբակի անդամներն աշխատանքին մոտեցել էին մեծ պատասխանատվությամբ, ինչը նկատվեց այցելուների, այգու աշխատակիցների և ուսուցիչների կողմից: ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակը 2011 թ. համագործակցում է Երևանի Կենդանաբանական այգու հետ: ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, նախագծին ներգրավված են 186, 166, 88, 197 մեր՝ 198 դպրոցները: Խմբակի ղեկավար՝ Մ. Ապրեսյան Աջակցում են հարակից դպր...

Մասնագիտական կողմնորոշում /դասընթացը վարում են ԵՊՀ-ի Իրավաբանական կլինիկայի ուսանողները /

Изображение
 Մասնագիտական կողմնորոշում                                                                                                                Դասընթացը վարում են ԵՊՀ-ի Իրավաբանական կլինիկայի ուսանողները /Վաղարշյան Սեդա, Գնելյան Նորայր/                                                                                                                                Թեման՝ ,,Փախստանանների իրավունքներ,, ...

Համագործակցություն հարակից դպրոցների հետ /խաղ-վիկտորինա Անգլերենով /

Изображение
 Համագործակցություն հարակից դպրոցների հետ  Խաղ-վիկտորինա Անգլերենով                                                                                                                 Մասնակցում են հ.88, 197, 166, 186 և մեր՝ 198 դպրոցները /ուսուցիչներ՝ Ն. Մարգարյան,  Գ. Հարությունյան, Ա. Կոստանդյան, Լ. Զաքարյան, Ա. Զիադյան/                                                          Համագործակցությունն իրականացավ նշված դպրոցների և մեր՝ Անգլերենի մեթոդմիավորման ջանքերով: Այսօրվա խմբային աշխատանքը նվիրված էր Երևան, Լոնդոն, Վաշինգտոն, Նյու Յորք քաղաքներին:...