Բացվեց Արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր դպրոցի շրջանավարտներին նվիրված Փառքի սրահը

     Բացվեց Արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր դպրոցի շրջանավարտներին նվիրված Փառքի սրահը



    Ավաղ, պատերազմները չխնայեցին նրանց, ու նրանց պես հազարներին՝ գարունների, արևների, սերերի, կյանքերի: Նրանք իրենց տան սյունն էին, ամրությունը, ծնողների հույսը, կյանքի նպատակը, ապրելու իմաստը: Շատերն իրենց տան միակ զավակն էին, միակ որդին էին ու միակն էին ...

Օրը նշանավորվեց միջոցառմամբ, որն ուներ Ապրելու և ապրեցնելու խորհուրդ:

Հավերժ ներկա խորագիրը կրող հուշ-ցերեկույթին հրավիրված էին զոհված շրջանավարտների ծնողները, ովքեր մեկ անգամ ևս լսեցին իրենց զավակների հերոսական պատմությունները: Թեև ծանր է պահը, որն հավերժություն է ասես, բայց լուսավոր է հիշողությունը, ապրեցնող:

Հավերժ կհիշենք ձեզ, ձեր մասին բոլոր պատմությունները, փոքր դրվագներն անգամ մեզ համար մասունքներ են, մենք կպահենք ու կփայփայենք դրանք, քանզի հենց դուք դարձաք պատերազմ կոչվող սադրանքի նահատակնեը ու ձեր արյունով լվացիք այն հողը, որը կոչվում է հայրենիք, որտեղ գալիքի սերունդները դեռ գալու են առնելու ձեր վրեժը, մեր վրեժը:

Փառքի սրահի ստեղծման գաղափարն իրականացավ դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի և ուսուցիչների շնորհիվ:



Comments