Сообщения

Сообщения за июнь, 2022

Հայտարարություն

Изображение
  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երևանի Թիվ198 ավագ դպրոցը հայտարարում է ընդունելություն ավագ դպրոցի 10- րդ դասարանի աշակերտների համար : Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հիմնական կրթության վկայականը ( պատճեն ), ծննդյան վկայականը ( բնօրինակը ) և երեխայի սոցքարտը ( բնօրինակը ) , ծնողի անձնագիր,սոցքարտ / բնօրինակ/ : Գործերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10.00- ից մինչև 14.00- ն : Այլ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 66-72-50, 091 195616, 091 866090 , 091 245907 :

Մանկավարժական խորհրդի նիստ

Изображение
Մանկավարժական խորհրդի նիստ Նիստը վարում է դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը Օրակարգ 1. Մանկավարժական խորհրդի օրակարգի ներկայացում և նախորդ ՄԽ որոշումների կատարողականը 2. 2021-2022 ուս-տարվա 10, 11, 12-րդ դասարանների աշակերտների կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփում 3. 10, 11-րդ դասարանների աշակերտներին փոխադրական քննություններին մասնակցելու թույլտվության հարցը 4. Փոխադրական քննությունների կոնսուլտացիաների կազմակերպում և անցկացում 5. Փոխադրական քննությունների կազմակերպում աշխատակարգի ներկայացման և քննական հանձնաժողովների կազմի հաստատման հարցը Որոշվեց՝ Պետական ավարտական քննությունների կոնսուլտացիաների օրերըև ժամանակացույցը Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և հանձնաժողովները Դպրոցում բացված Փառքի սրահի և .,,Հավերժ ներկա,, խորագիրը կրող հուշ-ցերեկույթի կազմակերպման և իրականացման առիթով պարգևատրվեցին մի շարք ուսուցիչներ:

«Իմ համալսարանը 100 տարեկան է» քարոզ-մրցույթ ՀՊՄՀ-ում

Изображение
Մասնագիտական կողմնորոշում նախագծի շրջանակներում դպրոցի 10, 11-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին ՀՊՄՀ-ի կազմակերպած  «Իմ համալսարանը 100 տարեկան է» խորագիրը կրող    քարոզ-մրցույթին:  Բուհի տարբեր ֆակուլտետներից 24 մասնակիցներն անդրադարձել էին շրջանավարտ-դպրոցականների մասնագիտական կողմնորոշման, ինքնուրույն որոշում կայացնելու և ընտրություն կատարելու հմտությունների ձևավորման հարցերին։  Մասնագիտության դժվար, բայցև կարևոր ընտրության, մանկավարժական կրթության կարևորության և բուհական կյանքի մասին իրենց մտորումներն ու ապրումները մրցույթի մասնակիցները ներկայացրել էին նաև մեդիաոլորտում։  Եզրափակչում հայտնված 5-ական մասնակիցներից՝ «Լավագույն քարոզ» և «Լավագույն սոցիալական տեսահոլովակ» անվանակարգերում 3-ական հաղթողներին ընտրելու հնարավորությունը երևանյան մի քանի դպրոցների և Խամաճիկների թատրոնի սաներինն էր։ Ձեռնարկի ընթացքում հանդես եկան Խամաճիկների թատրոնի սաները։ Մրցույթի մասնակիցներին շնորհավորեցին և դրա կարևորությանն անդրադարձան նաև Բանասիրական, Սկզբնական կրթությ...

Կայացավ ,,Լավագույն աշակերտ,, մրցանակաբաշխությունը

Изображение
 Կայացավ ,,Լավագույն աշակերտ,, մրցանակաբաշխությունը Ավանդույթի համաձայն, այս տարի նույնպես դպրոցում անցկացվեց ,, Լավագույն աշակերտ,,   մրցանակաբաշխությունը, որին հրավիրված էին հիմնական դպրցների / հ166, հ197, հ186, հ88, հ163, Էլիտա/  տնօրենները, ծնողները: Ցուցադրվեց սահիկաշար, որը ներկայացնում էր այս տարվա կատարված աշխատանքները, միջոցառումները, որին մասնակցում էին նաև ընտրած լավագույն աշակերտները:     Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, սովորողներին մաղթեց նորանոր բարձունքներ:Նա կարևորեց ավանդույթների շարունակությունը և նման միջոցառումները, որոնք կատարված աշխատանմքի ապացույցն են: Նշեց, որ ավագ դպրոցների որակը կախված է հիմնական դպրոցներից, որոնք կրթում, դաստիարակում են, դարձնում խելացի, պատասխանատու, գրագետ քաղաքացիներ և ուղարկում մեզ մոտ: Մեր ուսուցիչներն էլ իրենց ջանքերն են ներդնում կրթական և դաստիարակչական գործընթացում։ Տնօրենը համոզված է, որ այդ ամենը ստացվում է և ունենում ենք մեծ արդյունք: Նա շնորհակալություն հայտնեց հիմնական դպրոցնե...