Մասնագիտական կողմնորոշում նախագծի շրջանակներում դպրոցի 10, 11-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին ՀՊՄՀ-ի կազմակերպած «Իմ համալսարանը 100 տարեկան է» խորագիրը կրող քարոզ-մրցույթին:
Բուհի տարբեր ֆակուլտետներից 24 մասնակիցներն անդրադարձել էին շրջանավարտ-դպրոցականների մասնագիտական կողմնորոշման, ինքնուրույն որոշում կայացնելու և ընտրություն կատարելու հմտությունների ձևավորման հարցերին։ Մասնագիտության դժվար, բայցև կարևոր ընտրության, մանկավարժական կրթության կարևորության և բուհական կյանքի մասին իրենց մտորումներն ու ապրումները մրցույթի մասնակիցները ներկայացրել էին նաև մեդիաոլորտում։
Եզրափակչում հայտնված 5-ական մասնակիցներից՝ «Լավագույն քարոզ» և «Լավագույն սոցիալական տեսահոլովակ» անվանակարգերում 3-ական հաղթողներին ընտրելու հնարավորությունը երևանյան մի քանի դպրոցների և Խամաճիկների թատրոնի սաներինն էր։
Ձեռնարկի ընթացքում հանդես եկան Խամաճիկների թատրոնի սաները։
Comments
Post a Comment