Сообщения

Сообщения за декабрь, 2022

Մանկավարժական խորհրդի նիստ

Изображение
Սույն թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ հերթական ՄԽ նիստը, որի ժամանակ քննարկվեցին օրակարգային բոլոր հարցերը։Նիստի ավարտին տնօրեն Ս.Խաչատրյանը շնորհավորեց գալիք Ամանորի կապակցությամբ և շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնեց իրենց գործունեությամբ աչքի ընկած մանկավարժներին։Նա հատկապես առանձանցրեց ռուսաց լեզվի ուսուցիչ Կարինա Դավթյանի հաղթանակը միջազգային մրցույթում և նշեց, որ ցանկացած քրտնաջան և պատասխանատու աշխտանք անպայման արժանանում է գնահատանքի։

Սեմինար՝ ,,ԱՈՒՊ փաստաթղթի լրացման և վարման կարգը,,

Изображение
Սեմինարը վարում է Երևանի թիվ 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հատուկ մանկավարժ՝ Ս. Հակոբյանը և հոգեբան Ի. Բարսեղյանը Թեման՝ ,,ԱՈՒՊ փաստաթղթի լրացման և վարման կարգը,, Մասնակցում են դպրոցի մանկավարժները և մանկավարժի օգնականները:  

Շնորհավոր Նոր տարի

Изображение
Շնորհավոր Նոր տարի  Մի տարով էլ կմեծանա մոլորակը, իսկ մարդկային ցանկությունները, մաղթանքները, շնորհավորանքները  կմնան նույնը... Նոր տարի է գալիս։ Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել իմ տոհմ ու տակի ավագների և կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար։ Մենք տոկալու եւ ապրելու ենք, քանի աշխարհը կա, քանի աշխարհում մարդկություն կա և մարդկության մեջ՝ մարդկայնություն։ Այս հավատով էլ ոտք դնենք Նոր տարվա շեմին եւ բոլոր սրտով բոլորին մաղթենք՝ շնորհավո՜ր Նոր տարի։                                                 Համո Սահյան  

Նոր հաջողություն միջազգային մրցույթի շրջանակներում...

Изображение
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Կարինա Դավթյանը մասնակցել է 2022թ-ի հոկտեմբերի 10-ին հայատարարված «Դասավանդում առանց սահմանների» միջազգային մրցույթին, որտեղ ավելի քան 400 մասնակցից մոտ 10 երկրից եզրափակիչ փուլ են անցել 12-ը՝այդ թվում Կարինա Դավթյանը, որը Հայաստանի միակ ներկայացուցիչն է։ Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին Մոսկվայում։ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրենությունը և ուսուցիչները շնորհավորում են նրան և մաղթում հաջողություն... Տեսնել ավելին...

,,Հայաստանի կենսաբազմազանությունը. բացահայտիր, դիտարկիր, վերլուծիր,, խորագիրը կրող մրցույթ

Изображение
Երևանի հ.186 դպրոցում կայացավ ,,Հայաստանի կենսաբազմազանությունը. բացահայտիր, դիտարկիր, վերլուծիր,, խորագիրը կրող մրցույթը: Մեր դպրոցը ներկայացրեց Կենսաբանության և Քիմիայի ուսուցչուհի Լ. Բալայանը, մասնակցեցին 11-րդ դասարանի աշակերտները՝ Ստեփանյան Լիզա Ժամակոչյան Ժան Եղիազարյան Հայկ Թեման՝ ,,Ցորենի էնդեմիկ տեսակները,, Թիմը ներկայացավ պրեզենտացիայով, որը համապատասխանում էր նախագծի ձևաչափին և գրավեց 1-ին տեղը: /Մրցույթի աշխատանքները ներկայացվել են նախապես, որը գնահատել է ժյուրին՝ ընտրելով լավագույնները/:                                             

,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,,

Изображение
,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, միջոցառումն այսօր իր շուրջն է հավաքել հ.186, 197, 150, 166 և 88 դպրոցների աշակերտներին: Ձևավորվեց 5 խումբ և իրականացավ խմբային դաս 3 փուլերով 1-ին՝ ,,Հին օրերի երգը,, 2-րդ՝ ,,Ազգային ավանդույթներ, ծեսեր,, 3-րդ՝ ,,Բարեմաղթանքներ, օրհնանքներ, կենացներ,, Դասը կազմակերպել էր և իրականացրեց Հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորումը: Ներկա էին նաև հարակից դպրոցների ուսուցիչները  

Դասը վարում ոստիկանը

Изображение
Դպրոցի աշակերտների հետ զրուցեց Նոր Նորքի ոստիկանության անչափահսների գծով պետ փոխգնդապետ Ղազարյանը Խոսվեց անչափահասներին բնորոշ վատ սովորությունների, վարքի, վարքագծի, դիմացինի իրավունքները ճանաչելու և հարգելու մասին: Այսօրվա բացթողումները վաղը հաճախ ծնում են հանցագործություններ: Ահա այս թեմաներով էր զրույցը, որն էլ վարեց ոստիկանը, ապա՝ պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին: