Շնորհավոր Նոր տարի

Շնորհավոր Նոր տարի 

Մի տարով էլ կմեծանա մոլորակը, իսկ մարդկային ցանկությունները, մաղթանքները, շնորհավորանքները  կմնան նույնը...

Նոր տարի է գալիս։ Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել իմ տոհմ ու տակի ավագների և կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար։
Մենք տոկալու եւ ապրելու ենք, քանի աշխարհը կա, քանի աշխարհում մարդկություն կա և մարդկության մեջ՝ մարդկայնություն։
Այս հավատով էլ ոտք դնենք Նոր տարվա շեմին եւ բոլոր սրտով բոլորին մաղթենք՝ շնորհավո՜ր Նոր տարի։

                                               Համո Սահյան












 

Comments