Գիտելիքի օր Այս տարի նույնպես դպրոցն իր դռները բացեց այն պատանիների և աղջիկներ առջև, ովքեր առաջին անգամ մտան ներս՝ որպես 198 ավագ դպրոցի աշակերտ: Նրանցից շատերը գուցե ընտրել են իրենց մասնագիտությունը, մյուսները երևի տատանվում են, բայց նրանց համար սա ինքնուրույն մտածելու, գործելու, ընտրելու հնարավորություն է, երբ ուսուցիչը կարող է միայն ուղղորդել՝ տալով նրանց իրական գիտելիքներ: Արդեն որերորդ սերունդն է, ինչ դպրոցն ընդունում և ճանապարհում կյանք: Առաջին անգամ մուտք գործած յուրաքանչյուր աշակերտի համար այսօրը նորի սկիզբ է՝ նոր ընկերներ, նոր ուսուցիչներ, նորանոր գիտելիքներ... Այսպես եղել է ու կլինի միշտ. մեր դպրոցը կրթության լավագույն ավանդույթների կրողն է, ինչը մշտապես ապացուցում են սովորողներն ու շրջանավարտները: Կրթությունը հիմք է անահատի և նրա սկզբունքների ձևավորման համար: Այն ապրելու արվեստի յուրացումն է, որը ոչինչ չի խոստանում, բայց տալիս է հնարավորություն: Ցանկանում ենք, որ այն դառնա ձեզ համար նպատակ, օգտվեք այդ հնարավորությունից, սիրելի աշակերտներ: Թող առա...