Գիտելիքի օր
Այս տարի նույնպես դպրոցն իր դռները բացեց այն պատանիների և աղջիկներ առջև, ովքեր առաջին անգամ մտան ներս՝ որպես 198 ավագ դպրոցի աշակերտ:
Նրանցից շատերը գուցե ընտրել են իրենց մասնագիտությունը, մյուսները երևի տատանվում են, բայց նրանց համար սա ինքնուրույն մտածելու, գործելու, ընտրելու հնարավորություն է, երբ ուսուցիչը կարող է միայն ուղղորդել՝ տալով նրանց իրական գիտելիքներ:
Արդեն որերորդ սերունդն է, ինչ դպրոցն ընդունում և ճանապարհում կյանք:
Առաջին անգամ մուտք գործած յուրաքանչյուր աշակերտի համար այսօրը նորի սկիզբ է՝ նոր ընկերներ, նոր ուսուցիչներ, նորանոր գիտելիքներ...
Այսպես եղել է ու կլինի միշտ. մեր դպրոցը կրթության լավագույն ավանդույթների կրողն է, ինչը մշտապես ապացուցում են սովորողներն ու շրջանավարտները:
Առաջին անգամ մուտք գործած յուրաքանչյուր աշակերտի համար այսօրը նորի սկիզբ է՝ նոր ընկերներ, նոր ուսուցիչներ, նորանոր գիտելիքներ...
Այսպես եղել է ու կլինի միշտ. մեր դպրոցը կրթության լավագույն ավանդույթների կրողն է, ինչը մշտապես ապացուցում են սովորողներն ու շրջանավարտները:
Կրթությունը հիմք է անահատի և նրա սկզբունքների ձևավորման համար: Այն ապրելու արվեստի յուրացումն է, որը ոչինչ չի խոստանում, բայց տալիս է հնարավորություն: Ցանկանում ենք, որ այն դառնա ձեզ համար նպատակ, օգտվեք այդ հնարավորությունից, սիրելի աշակերտներ:
Թող առաջին օրվա այս ոգևորությունը շարունակվի ձեր ուսումնառության ամբողջ ընթացքում:
Գիտելիքի օրվա առիթով աշակերտներին ողջունեց դպրոցի նախկին տնօրեն, այժմ ԿԶՆԱԿ -ի ղեկավար Ա. Թորոսյանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը: Նա ողջունեց առաջին անգամ դպրոց մուտք գործած աշակերտներին և հորդորեց լինել լավ մարդ, գիտելիքներով զինված անհատ:
Միջոցառմանը հաջորդեց առաջին դաս-ծանոթությունը դպրոցի հետ։
Աշակերտական խորհուրդը դպրոց մոտք գործած 10 րդ դասարանցիներին ներկայացրեց ներդպրոցական և արտադպրոցական աշխատանքները, ուսումնական ծրագրերը, բազմազան միջոցառումները, որոնց ներգրաված պիտի լինի յուրաքանչյուր աշակերտ:
Comments
Post a Comment