Ներքին Գնահատում 2023-2024
Երևանի Թիվ 198 ավագ դպրոցի գործունեության ներքին գնահատման հաշվետվություն 202 3 -202 4 ուստարի Հաշվետվությունը կազմվել է ըստ ՀՀ կառավարությունը 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N1334-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների սահմանման և իրականացման կարգի»: Ներքին գնահատման նպատակը, խնդիրները և ընթացակարգը Երևանի 198 ավագ դպրոցի ներքին գնահատումը հաստատության կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի մշտադիտարկման և ընթացիկ հսկողության գործընթաց է: Հաստատության գործունեության ներքին գնահատման նպատակն է` բարելավել հաստատության կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը և բարձրացնել արդյունավետությունը կամ, այլ կերպ ասած, նպաստել ուսումնական հաստատության գործունեության հետագա բարելավմանը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսուցիչների աշխատանքի արդյունավետության և սովորողների առաջընթացի ուսումնասիրման միջոցով: Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ հաս...