Այս տարի նույնպես 198 ավագ դպրոցն իր դռները բացեց 9-րդ դասարանն ավարտած աշակերտների առջև: Նրանք արդեն ընտրել են իրենց մասնագիտական առարկաներն ու դասղեկների հետ սպասում են, որ առաջին զանգի հետ առաջին անգամ մտնեն դպրոց, ծանոթանան ուսուցիչների, նոր ընկերների հետ:
Այսօրը նրանց համար հիշարժան է և շրջադարձային. շնորհավորելու էին եկել ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Ա. Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի ղեկավար Ա. Թորոսյանը, :
Ողջույնի և հյուրընկալության իր խոսքն ասաց նաև դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, աշակերտներին մաղթելով գիտության անսպառ շտեմարանից ստանալու կայուն գիտելիքներ, արժանավոր մարդ, իսկական ընկեր և լավ մասնագետ դառնալու դասերը:
Comments
Post a Comment