Сообщения

Сообщения за май, 2026

Եվրոպայի օրը Հայաստանում,

Изображение
  10.05.2026 թ. նշվեց Եվրոպայի օրը Հայաստանում, որը խորհրդանշում է եվրոպական երկրների միասնությունը, խաղաղությունն ու համագործակցությունը։ Այդ առիթով Երևանի օպերայի բակում կազմակերպվել էր մեծ միջոցառում, որտեղ եվրոպական տարբեր երկրներ փոքրիկ տաղավարներով ներկայացնում էին իրենց մշակույթը, կրթական ծրագրերը, ավանդույթներն ու հնարավորությունները։ Միջոցառումն ավելի հետաքրքիր էին դարձնում երաժշտությունը, ազգային պարերը և մարդկանց աշխույժ տրամադրությունը։ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի «ԱԲ սերունդ» ծրագրի սաները ևս մասնակցեցին միջոցառմանը։ 12-րդ դասարանցիներ Էլենը, Էրիկը, Մարիամն ու Հայկը անցորդներին ներկայացնում էին իրենց նախագծերը, պատմում գաղափարների և կատարած աշխատանքի մասին։ «Շատ հաճելի էր տեսնել մարդկանց հետաքրքրված հայացքներն ու լսել նրանց հարցերը։ Այդ օրը մեզ համար ոչ միայն հետաքրքիր փորձառություն էր, այլև հնարավորություն՝ ներկայացնելու մեզ և մեր գիտելիքները մեծ լսարանի առաջ», - ասում է Էլեն

Այցելություն Շիրակացու ճեմարան /նախագծային աշխատանքների պաշտպանություն/

Изображение
Նյութը տրմադրել է 198 ավագ դպրոցի քիմիայի ուսուցիչ Լ․ Բալայանը <<Ապրիլի 23-ին թիվ 198 ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների կենսաքիմիա հոսքի աշակերտները, կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Լ. Բալայանի ուղեկցությամբ, այցելեցին Շիրակացու ճեմարան։ Այդ օրը տեղի էր ունենում միջազգային բակալավրիատի միջին դպրոցի ծրագրի ավարտական փուլը՝ 10-րդ դասարանի աշակերտների անհատական նախագծերի ստուգատեսը։ Մեր աշակերտներին ուղեկցում էր նաև Շիրակացու ճեմարանի կենսաբանության ուսուցչուհի Նարինե Քսաջիկյանը։ Ներկայացված նախագծային աշխատանքները առանձնանում էին իրենց ինքնատիպությամբ և հետաքրքիր լուծումներով։ Շնորհակալություն ենք հայտնում միջին դպրոցի տնօրեն Տաթև Արզումանյանին՝ ջերմ հրավերի համար։ Այցը դարձավ հիանալի հնարավորություն նոր գիտելիքներ ձեռք բերելու և փորձի փոխանակման համար>>։  

Քաղաքացու օրվան նվիրված հանդիպում ՀՊՏՀ-ի ռեկտոր Ա․ Գրիգորյանի հետ

Изображение
Քաղաքացու օրվան նվիրված հանդիպումն ավագ դպրոցների աշակերտների հետ էր, որը տեղի ունեցավ Նոր Նորքի Ս․ Ասլամազյանի անվան Երաժշտական դպրոցում։ Բանախոսը ՀՊՏՀ-ի ռեկտոր Ա․ Գրիգորյանն էր․ նա խոսեց քաղաքացու իրավունքների և պարտականությունների մասին, ինչպիսին պետք է լինի քաղաքացին։ Սովորողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին, ով էլ պատրաստակամությամբ պատասխանեց։ Միջոցառումն ավարտվեց երաժշտական դպրոցի սաների ելույթներով։ Հանդիպման երկրորդ հատվածում հանդիպմանը ներկա բոլոր աշակերտները դպրոցի բակում տնկեցին ծառեր․ հանդիպումը հետաքրքիր էր և ուսանելի։