Сообщения

Сообщения за январь, 2026

Մոմավառություն դպրոցում ' ի հիշատակ հայրենիքի համար զոհվածների

Изображение
 Հունվարի 27- ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների  հիշատակի և խոնարհումի օր Այսօր դպրոցում կազմակերպվեց մոմավառություն․ դպրոցի ամբողջ կազմը և աշակերտությունը ծաղիկներ խոնարհեցին դպրոցի Փառքի անկյունում տեղակայված հավերժ ներկա, արցախյան գոյամարտերում զոհված  մեր հերոսների լուսոնկարների առջև։  Ոգեկոչման խոսքով հանդես եկավ գպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը։ Նա կոչ արեց երբեք չմոռանալ ընկածներին։ Նրանք հավերժ կան ու կլինեն, իսկ մենք, և այն սերունդները, որոնք դեռ գալու են, հավերժ  պետք է խոնարհվեն  նրանց հիշատակի առջև։

Մանկավարժական խորհրդի նիստ

Изображение
Մանկավարժական խորհրդի նիստ Մասնակցեցին մանկավարժկան խորհրդի բոլոր անդամները Օրակարգ՝ 1․ Նախորդ մանկավարժական խորհրդի որոշումների կատարողականը 2․ 2025-26 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում 60 ժամից ավելի բացակայություն ունեցող աշակերտների հաշվառում և լրացուցիչ գրավոր աշխատանքների կազմակերպման հարցը 3․  2025-26 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում 60 ժամից ավելի բացակայություն ունեցող աշակերտների հաշվառում և լրացուցիչ գրավոր աշխատանքների կազմակերպման ու 2025 թ․ դեկտեմբերի ընկած ժամանակահատվածում հաճախումների հիման վրա 60 ժամից ավելի բացակայություն ունեցող աշակերտների հաշվառում  և լացուցիչ գրավոր աշխատանքների կազմակերպման և հանձնաժողովների ներկայացման հարցերը 4․ Այլ ուսումնական հաստատություններից Երևանի հ․198 ավագ դպրոց տեղափոխված աշակերտների չուսումնասիրված առարկաների վերահանձնման հարցը

Բարով ես գալիս Նոր Տարի

Изображение
  Ամանո՛ր, խաղաղության մեջ պահի՛ր և՛ համայն աշխարհը, և՛ առանձին-առանձին ամեն տուն Այսօր դպոցում այս տարվա վերջին միջոցառումն էր․ մեր մեծ ընտանիքը համախմբվել էր տոնածառի շուրջ ու հանդիսավոր  ճանապարհում էր 2025 թվականը։ Շնորհավոր լինի մեր Նոր տարին, թող Նոր տարվա առաջին օրվա պես ուրախ անցնեն բոլոր օրերը և՝ անպայման հաղթանակներով։ Այսօր բարեմաղթանքների, շնորհավորանքների, երգի, պարի ուրախության օր է։

<Ճանաչենք մեր դպրոցը․ անվտանգ մուտք և ելք>> խորագիրը կրող միջոցառումներ

Изображение
 Միջոցառումները ՆԶՊ առարկայից, որոնք իրականացել են հունվար ամսին   Թեման ՝ <<Ճանաչենք մեր դպրոցը․ անվտանգ մուտք և ելք>> Կազմակերպեց և իրականացրեց ՆԶՊ-ի ուսուցիչ Ա․ Այվազյանը Միջոցառումներ՝ ․ ՈՒսուցում՝ տարհանման ուղիների և դպրոցում անվտանգության կանոնների մասին, տարհանման սխեմայի հետ ծանոթացում ․ Շրջայց դպրոցում սովորողների հետ, նշելով կարևոր անվտանգ կետերը /դուրս գալու ուղիներ, ծխնելույզներ և այլն/ ․ Դպրոց հրավիրել ԱԻՆ աշխատակցի /հանդիպում-զրույց/

Տնօրենին կից խորհրդակցություն

Изображение
Տնօրենին կից խորհրդակցություն Մասնակցում են Մեթոդական միավորումների նախագահները Քննարկվեց ՈՒԴԱՏՊ և ՄՄ տարեկան պլանով նախատեսված աշխատանքների կատարումը հունվար ամսվա ընթացքում։  

Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի բնագիտություն առարկայի ուսուցչի թափուր տեղերի համար

    Մրցույթ՝ ՀՀ Երևանի մարզի «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի                       բնագիտություն առարկայի   ( 8 դասաժամ) ուսուցչի թափուր տեղ եր ի համար   Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել` - դիմում (ձև 1), - 1 լուսանկար 3x4 չափի, - բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ), - անձը հաստատող փաստաթուղթ, - «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), - ինքնակենսագրություն (ձև 5), -էլ ․ ստորագրություն - այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում ...

Նախագծային աշխատանք

Изображение
Նախագծային աշխատանք Թեման՝ <<Ֆիզիկան գրականության մեջ>> Դասարան՝ 10-րդ Առարկաներ՝ Հայ գրականություն, Անգլերեն, Ֆիզիկա Նախագծի ղեկավարներ՝ Լ․ Թորոսյան, Լ․ Աբաջյան, Ի․ Կիրակոսյան Դպրոցն հյուրընկալել էր Հենրիկ Էդոյանին /ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/։ ՈՒսումնական նախագծի շրջանակում աշակերտները ներթափանցեցին արդի հայ գրականության ժանրային համակարգի խորքերը՝ բացահայտելով դրանց գեղագիտական ու գաղափարական դրսևորումները Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններում։ Հատուկ ուշադրության արժանացավ գրականության և գիտության միջառարկանական կապը։  Հ․ Էդոյանի բանաստեղծությունների տեքստերից դուրս գրվեցին ֆիզիկային բնորոշ տերմիններ, որոնք համադրվեցին իրենց գիտական բովանդակության հետ՝ ցույց տալով բանաստեղծական խոսքի և գիտական մտածողության ներքին ընդհանրությունները։ Աշակերտները թարգմանել էին բանաստեղծություններն անգլերեն և ասմունքեցին, ինչպես հայերեն , այնպես էլ անգլերեն։ Մեկնաբանվեց բանաստեղծի <<Հենման կետ>> ժողովա...