Նախագծային աշխատանք
Թեման՝ <<Ֆիզիկան գրականության մեջ>>
Դասարան՝ 10-րդ
Առարկաներ՝ Հայ գրականություն, Անգլերեն, Ֆիզիկա
Նախագծի ղեկավարներ՝ Լ․ Թորոսյան, Լ․ Աբաջյան, Ի․ Կիրակոսյան
Դպրոցն հյուրընկալել էր Հենրիկ Էդոյանին /ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/։
ՈՒսումնական նախագծի շրջանակում աշակերտները ներթափանցեցին արդի հայ գրականության ժանրային համակարգի խորքերը՝ բացահայտելով դրանց գեղագիտական ու գաղափարական դրսևորումները Հենրիկ Էդոյանի ստեղծագործություններում։ Հատուկ ուշադրության արժանացավ գրականության և գիտության միջառարկանական կապը։
Հ․ Էդոյանի բանաստեղծությունների տեքստերից դուրս գրվեցին ֆիզիկային բնորոշ տերմիններ, որոնք համադրվեցին իրենց գիտական բովանդակության հետ՝ ցույց տալով բանաստեղծական խոսքի և գիտական մտածողության ներքին ընդհանրությունները։ Աշակերտները թարգմանել էին բանաստեղծություններն անգլերեն և ասմունքեցին, ինչպես հայերեն , այնպես էլ անգլերեն։
Մեկնաբանվեց բանաստեղծի <<Հենման կետ>> ժողովածուի գաղափարը՝ որպես մարդու գոյաբանական հավասարակշռության և իմաստային հենարանի խորհրդանիշ։
Վերջնարդյունքում ունեցանք հուշանվեր-գրքույկ, անգլերեն թարգմանած բանաստեղծություններ, Հ, Էդոյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտություն ԱԲ-ի- միջոցով։
Comments
Post a Comment