Сообщения

Сообщения за март, 2026

Նախագծային աշխատանք

Изображение
Նախագծային աշխատանք Թեմա՝ <<Վան Գոգը և նրա զարմանահրաշ աշխարհը>> Առարկաներ՝ Անգլերեն, Արվեստ Նախագծի ղեկավարներ՝ Ք․ Գևորգյան, Դ․ Օհանյան Նախագիծը միավորում է Արվեստ և Անգլերեն առարկաները, նպատակ ունենալով սովորողների մոտ զարգացնելու ստեղծագործական, վերլուծական, լեզվական հմտությունները Վան Գոգի ստեղծագործությունների և գույների միջոցով։ Նախագծի վերջնարդյունքը՝ Վան Գոգի կյանքի տարբեր փուլերի ներկայացում Անգլալեզու ճանաչողական տեսահոլովակներ, որոնք տեղադրված են համացանցում Հաղորդակցական և բեմական հմտություններ Խմբայի աշխատանքի և դերերի բաշխման և ընդհանուր նախագծի կազմակերպման հմտություն Տեքստը գաղափարապես վերլուծելու, պատմական փաստերն ուսումնասիրելու և դրանք արվեստի լեզվով մարմնավորելու ունակություն Զարգացնել գրագետ, առանց սխալների խոսելու, արտահայտվելու հմտությունները Զարգացնել գրագետ խոսքը՝ պահպանելով ուղղախոսության կանոնները Գնահատել ինքնաարտահայտման կարևորությունը և զարգացնել սեփական ստեղծագործական տեսլականը

Նոր Հաղթանակներ

Изображение
Մեր աշակերտները հերթական հաղթանակները բերեցին Մեր դպրոցի 11-րդ դասարանի սովորող Ռազմիկ Գևորգյանը՝ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում , իսկ 11-ե դասարանի սովորող Եղիշե Մոսեսյանը՝ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում գրավել են պատվավոր 1-ին տեղը։ Դպրոցի տնօրենությունը շնորհավորեց նրանց մաղթելով  նորանոր հաղթանակներ  և ձեռքբերումներ կյանքի բոլոր փուլերում և ասպարեզներում։  

Տեսակոնֆերանսը ,,Biodiversity,, թեմայով

Изображение
Կայացավ Յունեսկոյի Generation Global միջմշակութային ծրագրի կազմակերպած տեսակոնֆերանսը ,,Biodiversity,, թեմայով։ Կոնֆերանսին մասնակցում էին, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Հնդկաստանի դպրոցների աշակերտներ։ Մասնակիցներն անգլերենով խոսեցին կենսաբազմազանության բոլոր դրսևորումների մասին։ Նրանք ներկայացրեցին առկա խնդիրներն ու դրանց լուծումներն իրենց երկրներում։ Մեր աշակերտները ներկայացրեցին, թե ինչպես է Հայաստանը մասնակցում կենսաբազմազանոջթյան փրկությանը։  Ծավալվեցին հետաքրքիր երկխոսություններ․ արդյուքում բոլորը նույն եզրահանգման էին, որ երկիր մոլորակը մեր ձեռքերում է, մենք կարող ենք և պետք է դարձնենք այն ավելի մաքուր, ավելի լավ և ավելի հարմարավետ վայր ապրելու համար։ Մեր աշակերտները ստացան նաև հավաստագրեր՝ իրենց գիտելիքների, ակտիվ մասնակցության և օտարազգի հասակակիցներ հետ արդյունավետ համագործակցության համար։ Մեր դպրոցից մասնակցել են 10-րդ դասարանի աշակերտներ՝  Մելիքյան Շուշան Սարգսյան Գևորգ Հայրապետյան Էլեն Համակարգող՝ Անգլերենի ուսուցիչ Ի․ Կիրակոսյան