Տեսակոնֆերանսը ,,Biodiversity,, թեմայով

Կայացավ Յունեսկոյի Generation Global միջմշակութային ծրագրի կազմակերպած տեսակոնֆերանսը ,,Biodiversity,, թեմայով։

Կոնֆերանսին մասնակցում էին, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Հնդկաստանի դպրոցների աշակերտներ։ Մասնակիցներն անգլերենով խոսեցին կենսաբազմազանության բոլոր դրսևորումների մասին։ Նրանք ներկայացրեցին առկա խնդիրներն ու դրանց լուծումներն իրենց երկրներում։ Մեր աշակերտները ներկայացրեցին, թե ինչպես է Հայաստանը մասնակցում կենսաբազմազանոջթյան փրկությանը։ 

Ծավալվեցին հետաքրքիր երկխոսություններ․ արդյուքում բոլորը նույն եզրահանգման էին, որ երկիր մոլորակը մեր ձեռքերում է, մենք կարող ենք և պետք է դարձնենք այն ավելի մաքուր, ավելի լավ և ավելի հարմարավետ վայր ապրելու համար։

Մեր աշակերտները ստացան նաև հավաստագրեր՝ իրենց գիտելիքների, ակտիվ մասնակցության և օտարազգի հասակակիցներ հետ արդյունավետ համագործակցության համար։

Մեր դպրոցից մասնակցել են 10-րդ դասարանի աշակերտներ՝ 

Մելիքյան Շուշան

Սարգսյան Գևորգ

Հայրապետյան Էլեն

Համակարգող՝ Անգլերենի ուսուցիչ Ի․ Կիրակոսյան









Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը