Сообщения

Сообщения за ноябрь, 2023

Վերապատրաստում ,,Անհատական ուսուցման պլան,, թեմայով

Изображение
Վերապատրաստում ՏՄԱԿ- ի կողմից Թեմա` ,,Անհատական ուսուցման պլան,, Սեմինարը վարեց վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ Ս. Հակոբյանը: Ներկայացվեց գնահատման նոր ձևաչափով անհատական ուսուցմա պլանի լրացման և վարման կարգը:  

Մասնագիտական կողմնորոշում

Изображение
Մասնագիտական կողմնորոշում ԵՊՀ, հոգեբանաության ֆակուլտետ Դասընթացի 1-ին հատվածը դասախոսություն էր, որը վարեց ֆակուլտետի դեկանը` Հ. Ավանեսյանը, ցուցադրեց հոգեբանության մասին պրեզենտացիա, ընթացքում ծանոթացավ աշակերտների, նրանց նախասիրությունների հետ: Աշակերտները շրջեցին փորձասենյակներով, ծանոթացան ֆակուլտետում գործող  նորարարական մեթոդներին, մասնակցեցին փորձերին:  

Շախմատի ներդպրոցական առաջնություն

Изображение
Սկսվել է Շախմատի ներդպրոցական առաջնությունը: Մասնակցում են 10 և 11-րդ դասարանների աշակերտները: Խաղն ընթացավ 3 փուլով:  Հաղթողները դուրս կգան կիսաեզրաձակիչ, որից հետո պայքարը կընթանա աղջիկների միջև: Մրցավար` ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյան          

Դպրոցականների առարկայական օլիմպադա մաթեմատիկա առարկայից

Изображение
Մեկնարկել են դպրոցականների առարկայական օլիմպադաները   Այսօրվա օլիմպիադան մաթեմատիկա առարկայից էր: Մասնակցում էին 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները: Առարկայական օլիմպիադաները կընթանան 3 փուլով` դպրոցական, մարզային, հանրապետական:  

Մասնագիտական կողմնորոշում դասընթացն այսօր վարեցի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի /ՃՇՀԱՀ/ Դիզայնի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները

Изображение
Մասնագիտական կողմնորոշում դասընթացն այսօր վարեցի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  /ՃՇՀԱՀ/ Դիզայնի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները, ներկա էին 10-րդ դասարանցիները: Նրանք ներկայացրեցին Դիզայն ֆակուլտետի ուղղությունները` Արդյունաբերական  Գրաֆիկական դիզայն Ինտերիեր և էքստերիեր Խոսվեց, ուսումը մագիստրատուրայում շարունակելու դեպքում, հնարավոր առավելությունների և հնարավորությունների մասին: Շրջանավարտները կզարգացնեն ու կիրագործեն արվեստի և դիզայնի բնագավառում առաջադրված բոլոր նախագծերը սպառողական շուկայում:

Ֆուտզալի ներդպրոցական առաջնություն

Изображение
Կայացավ ֆուտզալի ներդպրոցական առաջնություն, որին մասնակցեցին 10 և 11-րդ դասարանների  տղաների թիմերը:  Եզրափակիչ դուրս եկան 11-բ և 10-դ դասարանները. հաղթեց 10-դ դասարանը: Մրցավար` ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Լ. Սաֆարյան  

Նախագծային աշխատանք ,,Թափոնների վերամշակումը, դրանց օգտագործումը և կիրառումը,,

Изображение
 Նախագծային աշխատանք ,,Թափոնների վերամշակումը, դրանց օգտագործումը և կիրառումը,, Հայաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ- ի ասոցացված դպրոցների ցանցին դեռևս 2001 թվականին: Այսօր այդ ցանցում ընդգրկված են 37 հանրակրթական դպրոցներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: ՅՈՒՆԵՍԿՕ- ի ծրագրերի կարևոր բաղադրիչներից են բնության պահպանմանն ուղղված նախագծերի իրականացումը: Այս նախագիծն ուղղված է թափոնների վերամշակմանը, դրանց օգտագործմանն ու կիրառմանը:  Նախագծի մեկնարկը տրվել է հոկտեմբերին և կավարտվի դեկտեմբերին: Այս ընթացքում համակարգող ուսուցիչների ուղղորդմամբ, սովորողներն իրականավցնելու են նախագծային աշխատանք, թե ինչպես կարելի է թափոնները վերամշակել, կրկին օգտագործել, որպեսզի հնարավորինս քիչ վնաս հասցվի բնությանը:   Տեսաբնյութը պատրաստվել է 198 ավագ դպրոցի աշակերտների կողմից:  Համակարգող ուսուցիչներ` Մ. Ապրեսյան, Ք, Գևորգյան

,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, նախագիծ

Изображение
,,Համագործակցություն հարակից դպրոցների հետ,, նախագծի շրջանակներում իրականացավ խաղ- վիկտորինա, որը նվիրված էր Պատմության շաբաթին:  Համագործակցում էին հ.166, 197, 163, 88, 186 և մեր՝ 198 դպրոցները: Մասնակիցները բաժանվեցին 5 խմբի, իսկ նախագիծն ընթացավ 5 փուլով: Նախագիծը կազմակերպել էր Պատմության մեթոդական միավորումը:  Նման հանդիպումները խրախուսվում են դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի կողից, ինչն էլ նա նշեց իր խոսքում: Ողջունեց աշակերտներին, ովքեր առաջին անգամ էին մեր դպրոցում, խոստանալով բազմաթիվ ուսումնական նախագծեր, մրցութային խաղեր, հանդիպումներ: