,,Արհեստական բանականության սերունդ,, կրթական ծրագրին մասնակցող հանրապետության 16 դպրոցներից մեկը մեր դպրոցն է

,,Արհեստական բանականության սերունդ,, կրթական ծրագրին մասնակցող հանրապետության 16 դպրոցներից մեկը մեր դպրոցն է:

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի նպատակն է ստեղծել հնարավորություններ ԱԲ ոլորտի հետազոտողների և նորարարների հաջորդ սերնդի համար, նրանց զինել անհրաժեշտ հմտություններով ու գիտելիքներով և տրամադրել աջակցություն, քանի որ այս ամենը կարևոր է ներկայիս աշխարհում հաջողության հասնելու համար։ 

Այսօր մեր աշակերտները բացեցին իրենց հետաքրքրությունների շրջանակները, ինչը վերաբերվում է Արհեստական բանականությանը և կիսեցին իրենց ցանկությունները և սպասելիքները նախագծի աշխատակիցների հետ:

Հարցազրույցին մասնակցեցին Դավթյան Էլենը և Դալլաքյան Էրիկը:


Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և ոլորտի մասնագետների համագործակցությամբ մշակված «ԱԲ սերունդ» ծրագրի ներդրումը հանրակրթական համակարգում կապահովի ԱԲ կրթության շարունակականությունը, ինչպես նաև հիմք կդառնա կրթական ոլորտում համակարգային փոփոխությունների համար, ինչը երկարաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն կունենա Հայաստանի գիտահետազոտական և տեխնոլոգիական ներուժի վրա։


Ծրագիրը մշակված է՝ աշակերտների մոտ ստեղծելու անհրաժեշտ հիմք, որպեսզի վերջիններս ձեռք բերեն հմտություններ բարձրագույն մաթեմատիկայի, համակարգչային գիտության և արհեստական բանականության ոլորտներում։ Այս նպատակին հասնելու համար կրթությանը և մասնագիտական զարգացմանը ցուցաբերվելու է բազմաշերտ, համապարփակ մոտեցում։







Comments