Մասնագիտական կողմնորոշում, Արիության դաս -/այսօրվա դասընթացը վարեցին N զորամասի զինվորականները/

 Մասնագիտական կողմնորոշում, Արիության դաս

Մասնագիտական կողմնորոշում դասընթացն անցկացրեցին Հայաստանի Հանրապետության N զորամասի սպաները:

Դասընթացի առաջին հատվածում զինվորականները ծանոթացրեցին զինվորական ուսումնական հաստատություններին, որտեղ սովորողները կարող են ստանալ զինվորական լիարժեք կրթություն, հետագայում գիտելիքները ծառայեցնելու ի նպաստ հայրենիքի, ինչպես նաև օգտվելու այլ առավելություններից, որը տրամադրվում է զինվորականներին:

 Արիության դաս- ,,Հայրենասիրություն,, 

Երկրորդ հատվածում Արիության դաս էր: Զինվորականները բնորոշեցին հայի լավագույն հատկանիշները աշխարհի ժողովուրդների շուրթերով և նրանց համեմատությամբ: Բերվեցին օրինակներ հայի անկոտրում ոգու, նրա հարատևության մասին, որ միշտ ցանկացել են ընկճել պատմության տարբեր ժամանակներում:

Այսօրվա դասընթացը վարեցին N զորամասի զինվորականները




Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը