Сообщения

Сообщения за апрель, 2024

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաև մեր դպրոցը

Изображение
Քաղաքացու օր  Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողների շրջանում անցկացվել է «Հայրենիքը պետությունն է» խորագրով ուսումնական նախագիծը: Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաև մեր դպրոցը, այն տեղի ունեցավ Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում: Աշակերտներին ուղեկցեց Պատմության Մեթոդական միավորումը, նախագահ` Ա. Նիազյան:    Այդ օրը ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի ունեցան «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք: Բանախոսները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, տեխնոլոգիաների բնագավառների ներկայացուցիչներ են,  Բանախոսները ներկայացրեցին պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իերնց պատկերացումներն ու փորձառությունը:                                    ...

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Изображение
  Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է Պ. Սևակ -Ողբամ մեռելո՛ց, անթա՛ղ մեռելոց: Մե՛կ չէին նրանք և ո՛չ էլ երկու: Նրանք՝ բյո՜ւրք-բյուրո՛ց, նրանք՝ ա՛զգք-ազի՜նք, և չվախճանվեց նրանցից ոչ ոք իր անկողնու մեջ մահով բնական, ո՛չ մանուկ, ո՛չ ծեր, ո՛չ կին, և ո՛չ այր... Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՛ն՝ լեգեոն առ լեգիոն, փաղանգ առ փաղանգ: Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՜ն՝ ո՛չ գոտեմարտում, ո՛չ խրամատում, այլ իրենց տանը, այգում և արտում, իրենց սրտի պես լեցուն ցորենի հորերում իրենց, իրենց հոգու չափ խոր-խորհրդալի ձորերում իրենց,- մահապարտվեցին հազա՜ր ձևերով, ամենքն՝ անխնա, ամենքն՝ անխտիր... -Ողբամ մեռելո՛ց, բյո՜ւրք-բյուրո՜ց ողբամ: Ես ի՜նչ իմանամ, և այդ ո՞վ կասի, թե ո՞վ էր արդյոք այն առաջինը, ում սպանեցին, ա՛յն առաջինը, որ ընդամենը դեռ միավոր էր: Բայց միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ, և զերոների թիվն անցավ հնգից ու հասավ վեցի՝ կես միլիոն ու մեկ, մեկ միլիոն ու կես, և ամենքն՝ անպարտ, և ամենքն՝ անմեղ... -Ողբամ մեռելո՛ց, միլիո՜ն մեռելոց: Հիշենք ...1894-1923թթ. Թուրքական կառավարության ...

Վոլեյբոլի ներդպրոցական առաջնություն

Изображение
Ավարտվեց վոլեյբոլի ներդպրոցական առաջնություն: Մասնակցում էին 10, 11-րդ դասարանների ածակերտները: Մրցավար` Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյան   Մրցույթի արդյունքները` 1-ին տեղ- 11-ա 2-րդ տեղ - 10-ա 3-րդ տեղ - 11-գ  

Մանկավարժական խորհրդի նիստ

Изображение
Մանկավարժական խորհրդի նիստ 1. Մանկավարժական խորհրդի նիստի օրակարգի հաստատում 2. 2023-2024 ուսումնական տարվա պայմանական 3-րդ քարորդի ամփոփում 3 . Էլեկտրոնային մատյանների գրանցման, գնահատման, բացակայությունների արդյունքների քննարկում 4. Հայոց լեզու առարկայի դրվածքի ուսումնասիրություն 5. 11, 12-րդ դասարանների աշակերտների փորձնական պետական ավարտական քննությունների նախապատրաստում 6. ,, Լավագույն ուսուցչի,,  ,, Լավագույն աշակերտի ,, ընտրության հարցի քննարկում 7. Առարկայական օլիմպիադաների արդյունքների քննարկում

Այսօր վերաբացվեց դպրոցի Ֆիզիկայի դասասենյակը

Изображение
Այսօր վերաբացվեց դպրոցի Ֆիզիկայի դասասենյակը։ Վերանորոգումից հետո այսօր դասերը կշարունակվեն առավել հարմարավետ եւ կահավորված դասարանում։ Դասասենյակի բացումն արեցին դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, Ֆիզիկայի ուսուցիչ Լ Թորոսյանը եւ աշակերտներին ուղեկցեցին լուսավոր ու գեղեցիկ դասասենյակ։ Ձեզ արդյունավետ ուսուցում ու նոր գիտելիքներ, սիրելի աշակերտներ։  

Հայոց լեզու առարկայի դրվածքի ուսումնասիրություն ՈՒսումնասիրությունը նախատեսված է իրականացնել10-րդ դասարաններում.

Изображение
Հայոց լեզու առարկայի դրվածքի ուսումնասիրություն ՈՒսումնասիրությունը նախատեսված է իրականացնել10-րդ դասարաններում. յուրաքանչյուր ուսուցչի մոտ 3 դասաժամ: Ապա կհանձնարարվի գրավոր աշխատանք, որի հիման վրա կամփոփվեն արդյունքները: Դասալսումներին ներկա են տնօրեն Ս. Խաչատրյանը, փոխտնօրենները, ՄՄ նախագահները, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչները:  Յուրաքանչյուր դասալսումից հետո նույն կազմով քննարկվում է դասը:  

Դպրոցում նշվեց Պոեզիայի միջազգային օրը

Изображение
«Գեղանկարչությունը պոեզիա է, որը տեսնում են, իսկ պոեզիան գեղանկարչություն է, որը լսում են»։ Լեոնարդո դա Վինչի Պոեզիան վերահաստատում է մեր մարդկային նույնական էությունը՝ բացահայտելով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ կիսում են նույն զգացումներն ու հետաքրքրությունները: Պոեզիան բանավոր ավանդույթի կարևոր մասն է կազմում և դարեր շարունակ կարողացել է փոխանցել տարբեր մշակույթների ամենանվիրական արժեքները: Այսօր մեկ անգամ ևս համոզվեցինք դրանում: Մեր դպրոցում նշվեց Պոեզիայի միջազգային օրը. միջոցառումը ռուսալեզու էր, հնչեցին ռուս մեծ բանաստեղծների ստեղծագործություններ, ինչպես նաև թարգմանություններ համաշխարհային գրականությունից:  Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաց լեզվի և գրականության ուսուցշուհի Ն. Թորոսյանը:  Նրա մեծամաշտաբ և ծավալուն աշխատանքին ավելացավ աշակերտների ոգևորությունը, սերը դեպի պոեզիան, երգը, պարը, ասմունքը, ու օրը դարձավ տոն: Առաջարկում ենք վայելել ստորև տեղադրված տեսահոլովակները: