Քաղաքացու օր
Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողների շրջանում անցկացվել է «Հայրենիքը պետությունն է» խորագրով ուսումնական նախագիծը:
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը մասնակցում էր նաև մեր դպրոցը, այն տեղի ունեցավ Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում: Աշակերտներին ուղեկցեց Պատմության Մեթոդական միավորումը, նախագահ` Ա. Նիազյան:
Այդ օրը ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի ունեցան «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք: Բանախոսները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, տեխնոլոգիաների բնագավառների ներկայացուցիչներ են, Բանախոսները ներկայացրեցին պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իերնց պատկերացումներն ու փորձառությունը:
Միջոցառման այս ձևաչափի նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի զարգացումը։
Comments
Post a Comment