«Գեղանկարչությունը պոեզիա է, որը տեսնում են, իսկ պոեզիան գեղանկարչություն է, որը լսում են»։ Լեոնարդո դա Վինչի
Պոեզիան վերահաստատում է մեր մարդկային նույնական էությունը՝ բացահայտելով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ կիսում են նույն զգացումներն ու հետաքրքրությունները: Պոեզիան բանավոր ավանդույթի կարևոր մասն է կազմում և դարեր շարունակ կարողացել է փոխանցել տարբեր մշակույթների ամենանվիրական արժեքները: Այսօր մեկ անգամ ևս համոզվեցինք դրանում:
Մեր դպրոցում նշվեց Պոեզիայի միջազգային օրը. միջոցառումը ռուսալեզու էր, հնչեցին ռուս մեծ բանաստեղծների ստեղծագործություններ, ինչպես նաև թարգմանություններ համաշխարհային գրականությունից:
Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաց լեզվի և գրականության ուսուցշուհի Ն. Թորոսյանը:
Նրա մեծամաշտաբ և ծավալուն աշխատանքին ավելացավ աշակերտների ոգևորությունը, սերը դեպի պոեզիան, երգը, պարը, ասմունքը, ու օրը դարձավ տոն:
Առաջարկում ենք վայելել ստորև տեղադրված տեսահոլովակները:
Comments
Post a Comment