Сообщения

Сообщения за ноябрь, 2024

Այցելություն Կենտրոնական բանկ

Изображение
Այցելություն Կենտրոնական բանկ Հանդիպումը կազմակերպել էր 198 դպրոցի շրջանավարտ, այժմ Կենտրոնական բանկի աշխատակից Միքայել Մարտիրոսյանը: Էքսկուրսավարը ներկայացրեց կենտրոնական բանկի գործունեությունը և նպատակը: Աշակերտները ծանոթացան տարբեր ժամանակահատվածներում տպագրված և արտադրված հայկական թղթադրամներին և մետաղադրամներին: Ցուցադրված պրեզենտացիան Կենտրոնական բանկի գործառույթների, դրամավարկային քաղաքականության մասին էր: Հարցուպատասխանի միջոցով պարզվեց նաև աշակերտների տնտեսագիտական կարողությունները, մտածելակերպը: Հուսով ենք, որ մեր շրջանավարտներից շատերը կլրացնեն բանկային աշխատողի հաստիքն ու կարդարացնեն իրենց այդ համակարգում: Շնորհակալություն հաճելի և ուսանելի հանդիպման համար:

Մանկավարժական հորհրդի նիստ

Изображение
Մանկավարժական հորհրդի նիստ Նիստը վարում է դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը Օրակարգում` 1. Բացակայություններ 2. Էլեկտրոնային մատյաններում գնահատման ընթացակարգերը 3. Ընդհանուր կարգապահություն

Տարհանում

Изображение
Համաձայն ԱԻՆ դպրոցների հետ համագործակցային ծրագրի, դպրոցում իրականացավ տարհանում: Նպատակը` արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության կողմից  տարվող աշխատանքների ճիշտ և արագ կազմակերպումն է: Տարհանման պատճառը երկրաշարժն էր, այն կազմակերպվեց  2 րոպեում, ունեցանք 1 վիրավոր:  

Ուսումնական տարհանում դպրոցում

Изображение
  Ուսումնական տարհանում դպրոցում  

Մասնագիտական կողմնորոշում / Այցելություն Հայաստանի Եվրոպական համալսարան

Изображение
 Հայաստանի Եվրոպական համալսարանում անցկացվեց ,,Բաց դռների օրեր,, որտեղ ապագա դիմորդները կարողացան ամբողջական տեղեկատվություն ստանալ բուհում գործող մասնագիտությունների, առավելությունների, գործընկեր կազմակերպությունների, դասավանդման և ուսումնառության մեթոդների, փոխանակման ծրագրերի և այլ հնարավորությունների վերաբերյալ:  Եռօրյա հանդիպումները  տպավորիչ էին և ուսանելի. սովորողները շրջեցին տաղավարներով, ծանոթացան ֆակուլտետներին, առաջարկվող գրականությանը: Այնուհետև շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճ-լսարանում, սպորտդահլիճում, մասնակցեին նաև հոգեբանի դասախոսությանը:   

Այցելություն Կիրառական գիտությունների միջազգային համալսարան

Изображение
Մասնագիտական կողմնորոշում դասընթացի շրջանակում այցելեցինք Կիրառական գիտությունների միջազգային համալսարան: Մեզ դիմավորեց համալսարանի ոուսումնական դեպարտամենտի պետ Սյուզաննա Ազարյանը, զրույցը շարունակեց համալսարանի ռեկտոր Գոռ Մանասյանը: Նա սովորողներին ներկայացրեց մասնագիտությունները, ընդունելության կարգը, վարձավճարային համակարգը բակալավրիատում և մագիստրատուրայում:    ,,Կիրառական գիտությունների միջազգային համալսարան Հայաստանում,, հիմնադրամը հիմնադրվել է 2013 թ. Համալսարանն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն երկաստիճան համակարգով` բակալավրի և մագիստրոսի առկա և հեռակա կրթական ծրագրերով: Ներկայացվեց նաև  ԲՈՒՀ- ի առավելությունները Համալսարանի կողմւց պետական նմուշի դիպլոմ Գործընկեր կրթական հաստատության կողմից 1-ամյա եվրոպական պրոֆեսիոնալ մասնագիտական դիպլոմ Որակյալ և մոտիվացված մասնագետներ Բուհի միջազգային և արտաքին կապերի ծարունակական խորացում Հարմարավետ ակադեմիական միջավայր Ուսումնառության արդի և նորարարական մեթոդներ Անգլերենի խորացված ուսուցում Հանդիպման 2-րդ ...