Այցելություն Կիրառական գիտությունների միջազգային համալսարան

Մասնագիտական կողմնորոշում դասընթացի շրջանակում այցելեցինք Կիրառական գիտությունների միջազգային համալսարան: Մեզ դիմավորեց համալսարանի ոուսումնական դեպարտամենտի պետ Սյուզաննա Ազարյանը, զրույցը շարունակեց համալսարանի ռեկտոր Գոռ Մանասյանը: Նա սովորողներին ներկայացրեց մասնագիտությունները, ընդունելության կարգը, վարձավճարային համակարգը բակալավրիատում և մագիստրատուրայում: 

 ,,Կիրառական գիտությունների միջազգային համալսարան Հայաստանում,, հիմնադրամը հիմնադրվել է 2013 թ. Համալսարանն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն երկաստիճան համակարգով` բակալավրի և մագիստրոսի առկա և հեռակա կրթական ծրագրերով:


Ներկայացվեց նաև  ԲՈՒՀ- ի առավելությունները

Համալսարանի կողմւց պետական նմուշի դիպլոմ

Գործընկեր կրթական հաստատության կողմից 1-ամյա եվրոպական պրոֆեսիոնալ մասնագիտական դիպլոմ

Որակյալ և մոտիվացված մասնագետներ

Բուհի միջազգային և արտաքին կապերի ծարունակական խորացում

Հարմարավետ ակադեմիական միջավայր

Ուսումնառության արդի և նորարարական մեթոդներ

Անգլերենի խորացված ուսուցում

Հանդիպման 2-րդ հատվածում Բանախոս  ԿԳՄՀՀ ուսումնական դեպարտամենտի պետ Ս. Ազարյանը ներկայացրեց սահիկաշար ,,Հուզական ինտելեկտ,, թեմայով: Այն ուսանելի էր և հետաքրքիր:

Վերջում ավանդույթի համաձայն բոլորս գրեցինք մեր տպավորությունները և փակցրեցինք գրատախտակին:










Comments