Այցելություն Կենտրոնական բանկ


Այցելություն Կենտրոնական բանկ

Հանդիպումը կազմակերպել էր 198 դպրոցի շրջանավարտ, այժմ Կենտրոնական բանկի աշխատակից Միքայել Մարտիրոսյանը:

Էքսկուրսավարը ներկայացրեց կենտրոնական բանկի գործունեությունը և նպատակը: Աշակերտները ծանոթացան տարբեր ժամանակահատվածներում տպագրված և արտադրված հայկական թղթադրամներին և մետաղադրամներին:
Ցուցադրված պրեզենտացիան Կենտրոնական բանկի գործառույթների, դրամավարկային քաղաքականության մասին էր: Հարցուպատասխանի միջոցով պարզվեց նաև աշակերտների տնտեսագիտական կարողությունները, մտածելակերպը:

Հուսով ենք, որ մեր շրջանավարտներից շատերը կլրացնեն բանկային աշխատողի հաստիքն ու կարդարացնեն իրենց այդ համակարգում:
Շնորհակալություն հաճելի և ուսանելի հանդիպման համար:




















Comments