Сообщения

Сообщения за декабрь, 2024

Կառավարման խորհրդի նիստ 3

ԿԽ նիստ 3  

Հայոց լեզվի օլիմպիադայի Համայնքային փուլը

Изображение
       Անցկացվեց Հայոց լեզվի օլիմպիադայի Համայնքային փուլը  

Ուսումնական նախագիծ ` ,,Բուլինգ,,

Изображение
Ուսումնական նախագիծ  Թեման ` ,,Բուլինգ,, Դասարան ` 10-բ, 10-ե, 10- զ Նախագծի ղեկավար` Լ. Փափազյան Բուլինգը լուրջ և համընդհանուր խնդիր է, որը կարող է կործանել թե մարդու հոգեկանը, թե ֆիզիկական առողջությունը:  Այն հաճախ հանդիպում է դպրոցներում, առցանց հարթակներում և նույնիսկ ամենամտերիմ շրջապատում: Աշակերտները հանգամանորեն ներկայացրեցի իրենց կազմած պրեզենտացիան, այն ներառում էր բուլինգի բոլոր դրսևորումները, հետևանքները, կանխարգելման ձևերը, անցկացրել էին նաև հարցում տարբեր սերունդների շրջանում: Թեման ներկայացվեց 2 խմբով Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը ողջունեց սովորողների աշխատանքը, թեման մանրամասն ուսումնասիրելու հմտությունը: Աշխատանքն ամբողջական  համարելու համար, պրն. Խաչատրյանը նկատեց որոշ նկատառումներ, որոնց չէին անդրադարձել  աշակերտները: Նախագծի ներկայացումն ավարտվեց ուսուցիչների հարցադրումներով:   Ուսումնական նախագիծ  Թեման ` ,,Բուլինգ Դասարան ` 10-  Նախագծի ղեկավար` Լ. Փափազյան Դասարան 10-զ Դասարան 10 գ  

Առաջի կիսամյակում տեղի ունեցած սպորտային միջոցառումները

Изображение
Առաջի կիսամյակում տեղի ունեցած սպորտային միջոցառումները Ուումնական տարվա այս հատվածը հագեցած էր սպորտային միջոցառումներով` հեծանվավազք, ֆուտզալի և վոլեյբոլի քաղաքային խաղեր:  ,,Երևանի հեծանվավազքի վարչապետի գավաթին,, մեր դպրոցը գրավեց 2-րդ տեղը և մասնակցեց Սևանում կայացած Հանրապետական փուլին: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացան ներդպրոցական Ֆուտզալի և շախմատի առաջնություններ, որտեղ ֆուտզալի խաղերում հաղթեց 11-բ դասարանը:  Շախմատի տղաների առաջնությունում`  1-ին տեղ Շեգիյան Դավիթը  2-րդ տեղ Մալինցյան Սերյոժա 3-րդ տեղ Թրվանց Արա Շախմատի աղջիկների խաղերում` 1-ին Քալաշյան Ագապե 2-րդ  Արամյան Իրինա 3-րդ Եղիազարյան Ռիմա Խաղերը կազմակերպել էր և իրականացրեց դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Սաֆարյանը:    

Նախագծային աշխատանք ,, Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ,,

Изображение
  ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-9 ը  դպրոցներում անցկացվեցին ,, Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ,, : Նախագծին միացել է նաև մեր դպրոցը. անցկացվել են նաև համապատասխան միջոցառումներ և նախագծային աշխատանքներ: Դասարան 10-րդ Նախագծի ղեկավար` Լ. Փափազյան Միջոցառման շրջանակներում նախատեսված էր պետության հակակոռուպցիոն բարեփոխումների, հակակոռուպցիոն մարմինների գործունեության և կոռուպցիայի դեմ պայքարում պետության քաղաքականության վերաբերյալ հանրության տեղեկացվածության ապահովում` ընդգծելով նաև հակակոռուպցիոն կրթության կարևորությունը: Դպրոցում անցկացվել են նաև համապատասխան միջոցառումներ և նախագծային աշխատանքներ:

Աշակերտական խորհրդի այցելությունը ԼԽՈՒԵ կրթանամալիր

Изображение
Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ մեր աշակերտներն այցելեցին ԼԽՈՒԵ կրթանամալիր: Կլոր սեղանի շուրջ նրանք քննարկեցին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված երեխաների իրավունքների, հավասար իրավունքների ապահովման գործող դրույթների մասին:  Աշխատանքը նախապես պլամնավորված էր. աշակերտները կատարել էին ուսումնասիրություններ և կազմել իրազեկող պաստառներ: Հանդիպումն ավարտվեց ուրախ և ջերմ մտնոլորտում . ,,Պանտամիմա,, խաղի միջոցով մասնակիցները սովորեցին որոշ ժեստեր: Այդ օրը սկիզբ դրվեց համագործակցության և  ընկերության:  

Կառավարման խորհրդի նիստ 2024-2

Արձանագրություն 2  

ԿԳՄՍ նախարարության և Էստոնիայի կրթական համակարգի ներկայացուցիչների այցը դպրոց

Изображение
 Դեկտեմբերի 7-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոց «Հայաստանում կրթության բարեփոխումների  իրականացմանն աջակցելը  և ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպաստելը»  ծրագրի շրջանակներում այցելեցին ԿԳՄՍ նախարարության և Էստոնիայի կրթական համակարգի ներկայացուցիչները ։ Տեղի ունեցավ արդյունավետ քննարկում տնօրենի և ուսուցչական համակազմի հետ։