Մասնագիտական կողմնորոշում: Այցելություն ԵՊՀ-ի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ

Մասնագիտական կողմնորոշում
Այցելություն ԵՊՀ-ի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
Հանդիպումն իրականացով ֆակուլտետի դեկան Գ. Բարսեղյանի և ամբիոնների վարիչների մասնակցությամբ.

Անգլիական բանասիրության ամբիոն  վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ս. Գասպարյան 
Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ա. Սեդրակյան
Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբ վարիչ , դոցենտ Ռ. Ղազարյան
Գերմանական բանասիրության ամբ վարիչ, դոցենտ Գ. Սավոյան 
Ֆրանսիական  բանասիրության ամբիոնի վարիչ  Գ . Սարգսյան

Ներկայացվեց  ամբիոնների աշխատանքները, որնք իրականացնում են  ուսումնամեթոդական և գիտական բազմաբևեռ գործունեություն, ապահովում  գործնական անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի և իտալերենի` որպես հիմնական և երկրորդ մասնագիտական լեզուների ուսուցում։
 
Կրթական ծրագրերի շրջանակում ֆակուլտետում դասավանդվում են նաև բանասիրության տարբեր գիտակարգերինլեզվամշակութաբանական իրողություններին, ինչպես նաև երկրագիտությանն առնչվող առարկաներ, պատրաստվում են միջմշակութային հաղորդակցության, թարգմանական գործի, երկու օտար լեզուների հավասարաչափ տիրապետող մասնագետներ:
Խոսվեց նաև այն ֆակուլտետն ավարտած այն շրջանավարտների մասին, ովքեր այժմ  զբաղեցնում են կարևոր աշխատատեղեր մեր երկրում և նրա սահմաններից դուրս :

Հանդիպման ավարտին ցուցադրված ֆիլմն ամփոփումն  էր այն ամենի ինչի մասին խոսվեց:  Այստեղ ոգևորող է նաև ուսանողական կյանքը. թատերական, գրական և այլ խմբակները հմայք են հաղորդում համալսարանական կյանքին: 






 











Comments