Բաց դռների օր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում /ՀՊՏՀ/, որտեղ ներկա էին նաև մեր դպրոցի աշակերտները
ՀՊՏՀ ն իր դռներն էր բացել բոլոր այն սովորողների առջև, ում հետաքրքրում է տնտեսագիտական ոլորտները, ովքեր ցանկություն ունեն կրթությունը շարունակելու այս ԲՈՒՀ-ում, այստեղ ընտրելու նաև երկրորդ մասնագիտություն:
Համալսարանի ռեկտորը ներկայացրեց բուհը, ֆակուլտետները, համագործակցությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Այնուհետև ուսանողները պատմեցին իրենց իսկ ընտրած ֆակուլտետների մասին և այն հետաքրքրության մասին, որ ունեն տվյալ մասնագիտությունների հանդեպ: Ցուցադրվեց ֆիլմ, որը նվիրված էր համալսարանի գործունեությանը, ուսումնական ծրագրերին և ուսանողական կյանքին: Հանդիպումը շարունակվեց տաղավարների շուրջ, որտեղ ուսանողներն առավել հանգամանորեն պատասխանեցին ներկաների հարցերին:
Comments
Post a Comment