Նախագծային աշխատանք Թեման՝ ,,Ֆիզիկայի գիտաբառերը անգլերենում և հայերենում,, Նախագիծն իրականացրեցին 10-րդ դասարանների աշակերտները, մտահաղացման հեղինակներ՝ ֆիզիկայի ուսուցիչ՝ Լ․ Թորոսյան, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Լ․ Աբաջյան, Անգլերենի ուսուցիչ՝ Ի․ Կիրակոսյան։ Նախագծային աշխատանքը ներկայացվեց 3 փուլով 1-ին փուլ Նախապես երեք խմբի բաժանցած աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները․ Ֆիզիկայի խումբ- գիտաբառերի դուրս գրում Հայերենի խումբ-թվայնացում և այբբենական հաջորդականությամբ դասկարգում բառարանի ստեղծման համար Անգլերենի խումբ- թարգմանություններ 2-րդ փուլ Ֆիլմի ստեղծում և ցուցադրում, որը ներառում էր հանդիպում-քննարկումներ նախագծի վերաբերյալ, հարցազրույցներ սովորողների հետ, այցելություն Փոքրիկ Էյնշտեյնի գիտության թանգարան։ 3-րդ փուլ Հարցեր հանդիսատեսին Շահողներին տրվեցին վերջնարդյունքում ստեղծված բովանդակային մրցանակներ՝ ինտերակտիվ բառարան, ձեռագործ էջանշան, գրիչ։ Դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը բարձր գնահատեց թե ուսուցիչների, թե աշակերտների հետազոտական աշխատանքը և...