Նախագծային աշխատանք
Թեման՝ ,,Ֆիզիկայի գիտաբառերը անգլերենում և հայերենում,,
Նախագիծն իրականացրեցին 10-րդ դասարանների աշակերտները, մտահաղացման հեղինակներ՝ ֆիզիկայի ուսուցիչ՝ Լ․ Թորոսյան, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Լ․ Աբաջյան, Անգլերենի ուսուցիչ՝ Ի․ Կիրակոսյան։
Նախագծային աշխատանքը ներկայացվեց 3 փուլով
1-ին փուլ
Նախապես երեք խմբի բաժանցած աշակերտները ներկայացրեցին իրենց աշխատանքները․
Ֆիզիկայի խումբ- գիտաբառերի դուրս գրում
Հայերենի խումբ-թվայնացում և այբբենական հաջորդականությամբ դասկարգում բառարանի ստեղծման համար
Անգլերենի խումբ- թարգմանություններ
2-րդ փուլ
Ֆիլմի ստեղծում և ցուցադրում, որը ներառում էր հանդիպում-քննարկումներ նախագծի վերաբերյալ, հարցազրույցներ սովորողների հետ, այցելություն Փոքրիկ Էյնշտեյնի գիտության թանգարան։
3-րդ փուլ
Հարցեր հանդիսատեսին
Շահողներին տրվեցին վերջնարդյունքում ստեղծված բովանդակային մրցանակներ՝ ինտերակտիվ բառարան, ձեռագործ էջանշան, գրիչ։
Դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը բարձր գնահատեց թե ուսուցիչների, թե աշակերտների հետազոտական աշխատանքը և առաջարկեց դպրոցում ստեղծել թանգարան, որտեղ կցուցադրվեն բոլոր նախագծային աշխատանքների վերջնարդյունքում ստեղծված պրոդուկտները։
Comments
Post a Comment