«20-րդ դարի ցեղասպանությունները»
2025թ. ապրիլի
22-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ «20-րդ դարի ցեղասպանությունները»
խորագրով համաժողով: Համաժողովը կազմակերպվել էր պատմության մեթոդմիավորման կողմից:
Համաժողովին հրավիրվել էին մասնակցելու նաև Երևանի թիվ 166, 186 և 197 հիմնական դպրոցների
9-րդ դասարանների աշակերտներ, թեմային վերաբերող հետազոտական աշխատանքների զեկույցներով:
Հետազոտական աշխատանքների թեմաներն էին.
1.
Հայոց ցեղասպանությունը`
1915-1923թ.թ. Օսմանյան Թուրքիայում` 197
դպրոց
2.
Հայերի ինքնապաշտպանական
կռիվները 1915թ. 186 դպրոց
3.
«Նեմեսիս» գործողությունը 166 դպրոց
4.
Ասորիների և հույների
ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում 197
դպրոց
5.
Սերբերի ցեղասպանությունը 1941–1945 թթ Խորվաթիայում 186 դպրոց
6.
Հրեաների ցեղասպանությունը
Ֆաշիստական Գերմանիայի կողմից` Հոլոքոստ:
166 դպրոց
7.
Ցեղասպանություն
հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան 198 դպրոց
8.
Ռուանդայի ցեղասպանությունը 198 դպրոց
9.
Սերեբրենիցայի մահմեդականների`
բոսնյակների, ցեղասպանությունը 198 դպրոց
10. Դարֆուրի ցեղասպանությունը 198 դպրոց
Իրենց
աշխատանքները ներկայացնելու համար մասնակիցներն տրվում էր 10 րոպե: Սովորողների կողմից
կատարվել էին բավականին ծավալուն ուսումնասիրություններ և դրանք ներկայացվեցին սահիկաշարերի
միջոցով:
Մանակիցները
շեշտում էին, որ համաժողովին մասնակցությանը նախապատրաստվելը իրենց հնարավորություն
էր տվել առավել խոր գիտելիքներ ձեռք բերել Օսմանյան Թուրքիայում 1915 թ. հայերի նկատմամբ
թուրքական իշխանությունների կողմից իրագործած ցեղասպանության, հայերի ինքնքպաշտպանական
կռիվների, «Նեմեսիս» գործողության, իսկ որ ավելի կարևորեցին, նոր տեղեկություններ իմացան
20-21-րդ դարերում աշխարհում այլ ժողովուրդների նկատմամբ կատարված և դեռ շարունակվող
ցեղասպանությունների մասին:
Համաժողովի 2-րդ փուլը
«կլոր սեղան» ձևաչափով քննարկում էր «Ցեղասպանությունները մարդկության ամոթն» խորագրով: Մասնակիցներին առաջարկվեցին
հարցեր, (1. Ինչու՞ են տեղի ունենում ցեղասպանություններ, 2. Ինչու՞ են ժխտվում ցեղասպանությունները, 3. Ինչպե՞ս կանխել ցեղասպանությունները, 4. Ի՞նչ կարող ենք անել մենք, ցեղասպանություններ չլինելու համար)
որոնց շուրջ էլ ընթացավ քննարկումը: Համաժողովի և քննարկման վարումը իրականացրեցին
198 ավագ դպրոցի աշակերտներ Քալաշյան Ագապեն` 11-ա դասարան և Ավագյան Անին` 10-դ դասարան,
իսկ տեղնիկական կողմն ապահովեց Գասպարյան Համբարձումը` 11-դ դասարան:
Համաժողովի
ավարտին 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը մասնակցության վկայականներ հանձնեց
մասնակից աշակերտներին և ծնորհակալագրեր` մասնակից դպրոցներին:
Comments
Post a Comment