Сообщения

Показаны сообщения с ярлыком "Շնորհավորանքներ"

Մեր աշակերտների կարողություններն ու հաղթանակները գնահատվում են

Изображение
«Նարեկացի» արվեստի միությունում /ՆԱՄ/ տեղի ունեցած «Եղեգնյա գրչով» -2026 մանուկների և պատանիների գրական ստեղծագործությունների մրցույթում մեր դպրոցի աշակերտներ Զարինեն ստացավ դափնեկրի կոչում, Սոֆիան և Նարեկն արժանացան շնորհակալագրերի։ Դրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը և մանկավարժական անձնակազմն այսօր իր գնահատանքի ու երախտիքի խոսքն ուղղեցին մեր սովորողներին, ովքեր դպրոցական և արտադպրոցական բոլոր հարթակներում բարձր են պահում դպրոցի հեղինակությունը։ Դպրոցի տնօեն Ս․ Խաչատրյանն իր շնորհավորանքի ու հպարտության խոսքն ասաց ոչ միայն մրցանակակիրներին, այլ նաև նրանց ուսուցիչներին, ծնողներին․ որպես խրախուսանք դպրոցի կողմից, նրանց հանձնեց նվերներ։

Գրքի շնորհանդես դպրոցում

Изображение
Այսօր դպրոցի շրջանավարտ, այժմ Պոլիտեղնիկական համալսարանի ուսանող Մանուկյան Անահիտի գրքի շնորհանդեսն էր։ Գիրքը վերնագրված է ,,Հույսի ու պայքարի ճանապարհորդություն,,․ ինչպես ինքն է ասում՝ գիրքը իր համալսարան ընդունվելու, դասերի դժվարությունների ու վերելքների մասին է․ այստեղ տեղ են գտել նաև բանաստեղծություններ։ Հանդիպմանը ներկա էին ուսուցիչներ և աշակերտներ, ովքեր քաջալերեցին Անահիտի աշխատանքը։  

Շնորհավորում ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ

Изображение
      <...ԵՎ ասեմ,որ բոլոր լուսե մարդկանց ՈՒսուցիչ անունն են միշտ տվել...> ՈՒնենալ լավ ուսուցիչներ` նշանակում է բախտավոր լինել: Դպրոցում սովորելու տարիներին ունենում ենք բազմաթիվ ուսուցիչներ, բայց հիշում ենք քչերին, ավելին` նրանք մեր հիշողությունից երբեք չեն հեռանում: Ինչով են առանձնացել  նրանք: Կարծում եմ, որ նրանք ազնիվ են եղել. մասագիտական բոլոր նվաճումներից ավելի նրանք ազնիվ են եղել, իսկ շիտակ մարդուն աշակերտը զգում է առաջինը: Ազնվությունը նաև համամարդկային արժեք է, որն իրար է միացնում նմաններին: Ուսուցչի օրվան նվիրված՝ դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի խոսքը հուզիր էր. նա ցանկացավ ուժ, եռանդ, նորանոր ձեռքբերումներ, հաղթանակներ.  ,, ...եթե հաղթում է ուսուցիչը, հաղթում է նաև աշակերտը:  Աշակերտը երբեմն գերազանցում է ուսուցչին. մաղթում ենք, որ մեր  բոլոր աշակերտները գերազանցեն իրենց ուսուցիչներին: Իսկ ամենաբաղձալին խաղաղությունն է, որի արժեքն այսօր գիտակցում է յուրաքանչյուր մանուկն անգամ:  Մաղթենք խաղաղություն բոլորիս,,: