<...ԵՎ ասեմ,որ բոլոր լուսե մարդկանց
ՈՒսուցիչ անունն են միշտ տվել...>
Ինչով են առանձնացել նրանք: Կարծում եմ, որ նրանք ազնիվ են եղել. մասագիտական բոլոր նվաճումներից ավելի նրանք ազնիվ են եղել, իսկ շիտակ մարդուն աշակերտը զգում է առաջինը: Ազնվությունը նաև համամարդկային արժեք է, որն իրար է միացնում նմաններին:
Ուսուցչի օրվան նվիրված՝ դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի խոսքը հուզիր էր.
նա ցանկացավ ուժ, եռանդ, նորանոր ձեռքբերումներ, հաղթանակներ.
,,...եթե հաղթում է ուսուցիչը, հաղթում է նաև աշակերտը: Աշակերտը երբեմն գերազանցում է ուսուցչին. մաղթում ենք, որ մեր բոլոր աշակերտները գերազանցեն իրենց ուսուցիչներին:
Իսկ ամենաբաղձալին խաղաղությունն է, որի արժեքն այսօր գիտակցում է յուրաքանչյուր մանուկն անգամ: Մաղթենք խաղաղություն բոլորիս,,:
Comments
Post a Comment