Сообщения

2023-2024 ուստարվա 10-րդ դասարանի ընդունելություն

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երևանի Թիվ198 ավագ դպրոցը հայտարարում է ընդունելություն ավագ դպրոցի 10- րդ դասարանի աշակերտների համար : Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հիմնական կրթության վկայականը ( պատճեն ), ծննդյան վկայականը ( բնօրինակը ) և երեխայի սոցքարտը ( բնօրինակը ) , ծնողի անձնագիր,սոցքարտ / բնօրինակ/ : Գործերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10.00- ից մինչև 14.00- ն : Այլ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 66-72-50, 091 195616, 091 866090 , 091 245907 :

"Տարվա լավագույնները՛՛ մրցանակաբաշխություն

Изображение
"Տարվա լավագույնները" մրցանակաբաշխություն,       Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես անցկացվեց, "Տարվա  լավագույնները" մրցանակաբաշխությունը, որին հրավիրված էին հարակից դպրոցների տնօրենները։       Նրանք այն  դպրոցների տնօրեններն են, որոնց աշակերտներն այսօր դպրոցի "Փառքի սրահի" հարթակի վրա բարձր պահեցին իրենց նախկին եւ ներկա դպրոցների հեղինակությունը։ Իրենց գիտելիքներով ապացուցեցին, որ արժանի են լավագույն գնահատականի։       Հիմնական դպրոցների տնօրեններն իրենք բացեցին ծրարները եւ իրենց իսկ դպրոցների նախկին աշակերտներին հանձնեցին շնորհակալագրերը առաջադրված նոմինացիաներում ու հատուկ սիմվոլներ, որը աշակերտների համար անակնկալ էր մեր դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանից։ Հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին մեր դպրոցի ուսուցիչներ Կ. Դավթյանին, Ն. Գալստյանին,Ա. Մելիքյանին, Լ.Աբաջյանին, Ա.Նիազյանին, Ք.Գևորգյանին, Ն. Մելիքյանին և Ի.Կիրակոսյանին  : 

,,Հետազոտենք և բացահայտենք աշխարհը,, աշակերտական աշխատաժողով

Изображение
,,Հետազոտենք և բացահայտենք աշխարհը,,  աշակերտական աշխատաժողով ԿԶՆԱԿ հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի կողմից համատեղ իրականացավ ,,Հետազոտենք և բացահայտենք աշխարհը,,  աշակերտական աշխատաժողովը: Այն տեղի ունեցավ մայիսի 20-ին, որին մասնակցում էին հանրապետության հիմնական և ավագ դպրոցներ: Մեր դպրոցը ներկայացնում էին Եղիազարյան Հայկը և Մարգարյան Տիգրանը /11-րդ դաս/ Հետազոտական աշխատանքի ղեկավար՝ Պատմության ուսուցիչ Ա. Նիազյան Թեման ,,Հայ-թուրքական հարաբերությունները 1918 թվականից մինչև մեր օրերը,,  Աշակերտները փայլուն ներկայացրեցին թեման և արժանացան բարձր գնահատականի: Գիտաժողովի հաջորդ հատվածում ելույթ ունեցավ ԵՊՀ-ի ,,Շառլ Ազնավուրի,, անվան մշակութային կենտրոնի երգչախումբը:  

Վերջին դաս

Изображение
Այսօր  վերջին դասն էր:  ԵՎս մի սերունդ դպրոցը ճանապարհեց   ձեռքբերերումներով և կորուստներով, հիասթափություններով և ոգևորություններով, անորոշությամբ, բայց միևնույն ժամանակ կայուն գիտելիքներով, դեպի կյանք, այն կյանքը, որի շարունակությունը իրենց իսկ ձեռքերում է:           Որքան շատ հարցեր պիտի լուծի շրջանավարտը  կյանքի այս հատվածում, մինչդեռ պատանեկությունը թվում է անհոգ:               Վերջին դասը սկսվեց արցախյան պատերազմներում նահատակված դպրոցի շրջանավարտներին նվիրված պրեզենտացիայով: Վերջին դասից շատ չէր անցել,  երբ նրանք գնացին իրենց պարտքը տալու սրբազան հայրենիքին: Ավաղ, չվերադարձան, անսահման կարոտ, երբեք չամոքվող ցավ թողնելով մեր սրտերում ու  իրենց կարճ կյանքով կերտեցին մեր ազգի կենսագրությունը:            Ընթերցվեց ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանի ուղերձը շրջանավարտներին:                             ...