Այսօր վերջին դասն էր: ԵՎս մի սերունդ դպրոցը ճանապարհեց ձեռքբերերումներով և կորուստներով, հիասթափություններով և ոգևորություններով, անորոշությամբ, բայց միևնույն ժամանակ կայուն գիտելիքներով, դեպի կյանք, այն կյանքը, որի շարունակությունը իրենց իսկ ձեռքերում է:
Որքան շատ հարցեր պիտի լուծի շրջանավարտը կյանքի այս հատվածում, մինչդեռ պատանեկությունը թվում է անհոգ:
Վերջին դասը սկսվեց արցախյան պատերազմներում նահատակված դպրոցի շրջանավարտներին նվիրված պրեզենտացիայով: Վերջին դասից շատ չէր անցել, երբ նրանք գնացին իրենց պարտքը տալու սրբազան հայրենիքին: Ավաղ, չվերադարձան, անսահման կարոտ, երբեք չամոքվող ցավ թողնելով մեր սրտերում ու իրենց կարճ կյանքով կերտեցին մեր ազգի կենսագրությունը:
Ընթերցվեց ԿԳՄՍ նախարար Ժ. Անդրեասյանի ուղերձը շրջանավարտներին:

Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը ողջունեց բոլոր ավարտական դասարաններին, մաղթեց կայուն գիտելիքներ և հաջողություններ: Նրանց ոգեկոչեց դառնալ ՀՀ արժանավոր մարդիկ, արդարացնել ծնողների և ուսուցիչների սպասելիքները:
Շրջանավարտներին մաղթանքներ հնրեցրեցին տնօրենի տեղակալ՝ Ն. Հովսեփյանը և ուսուցիչները:
Այսօր նրանք իրենց հետ տարան ավարտական լուսանկարները, որն ամբողջ ժամանակ կհիշեցնեի, թերևս, ամենաանհոգ տարիները՝ դպրոցական տարիները:
Մաղթենք նրանց խաղաղ երկինք և արժանավայել ապագա:
Comments
Post a Comment