Сообщения

Сообщения за декабрь, 2015
Изображение
                                        Դպրոցի ամանորյա ձևավորում    Մոտենում են ամանորյա ուրախ օրերը. տոնական տրամադրություն է բոլորի մոտ, սպասելիքները՝ մեծ, ցանկությունները՝ շատ: Ուսումնական տարվա կեսը, բարեբախտաբար, լավ արդյունքներով հաղթահարեցինք, իսկ Նոր տարում  պահած երազանքների  ու նպատակների մի մասն էլ, անշուշտ,  կիրագործենք երկրորդ կիսամյակում: Միայն թե երազանքներն այնքան շատ են, որ չես կողմնորոշվում՝ որը կարևորես, որի հետևիցն ընկնես: Մի բան, սակայն, հաստատ է. բարի երազանքները միշտ էլ իրականանում են , ուստի ամանորյա հրաշքների էլ սպասում ենք բոլորս: Ու, ինչպես ասում են, ամեն ինչ  սկսում է ցանկությունից ու տրամադրությունից: Ցանկություն էլ կա, տրամադրություն, հատկապես  երբ պիտի մասնակցենք Dasaran.am- կողմից հայտարարված «  Դպրոցի ամանորյա ձևավորում» մրցույթին: Աշխատանքների կազմակերպման գործում ընդգրկված  աշակերտական խորհրդի  անդամն...

Եկեք միասին հրաշք գործենք

Изображение
     Մարդկային բարձր արժանիքներից մեկը   բարեգործ լինելու ցանկությունն է , բարին արարելը՝    բարու և կյանքի   խորհրդանիշը : Օգնության կարիք ունեցող մարդուն ձեռք մեկնելը սեփական խղճի   ու կամքի առաջ պատասխանատվություն ունենալու   խորհուրդն ունի . այն նաև   աստվածահաճո գործ է ՝   ընդօրինակելի և կարևոր :    Ինչքան մեր օրերում բարեգործ մարդիկ շատ   լինեն , այնքան ավելի կթեթևանա   աշխարհի բեռը . յուրաքանչյուր բարի   մարդու   շնորհիվ կպակասի սոված ու կարիքավոր մի մարդ :       Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցացիայի կողմից կազմակերպված << Եկեք միասին   հրաշք գործենք և հեքիաթ նվիրենք >> միջոցառմանը մեր դպրոցը սիրով և մեծ պատրաստակամությամբ միացավ՝ իրագործելու համար մի  կարևոր   առաքելություն , որպեսզի   հրաշքի սպասող մանկանը հուսախաբ չանենք ,   խինդ ու ուրախություն պ...

Ասմունքի հանրապետական մրցույթ

Изображение
  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացված <<Ասմունքի  հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնին>> մասնակցեցին մեր դպրոցի 11-4 դասարանի  աշակերտներ Նադիրյան Ռոբերտը և Մկրտչյան Մհերը:Փառատոնը նվիրված էր հայ գրողներ Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին:Փառատոնի ժյուրիի կազմում էին  ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը,նշանավոր գրականագետներ, բանախոսներ, դասախոսներ, ՀՀ վաստակավոր արտիստներ և դերասաններ:    Ստորև ներկայացվում են մեր աշակերների ելույթները. 

ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Изображение
        Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ շախմատի ներդասարանական և միջդասարանական առաջնություն:Ներդասարանական փուլից ընտրվեցին լավագույն խաղացողները,որոնքել մասնակցեցին վերջին միջդասարանական փուլին,որը կայացավ դեկտեմբերի 10-ին:Համառ պայքարի արդյունքում դպրոցի լավագույն շախմատիստներ ճանաչվեցին տղաներից Մուրադյան Տիգրանը (11-2 դաս.) և աղջիկներից Հակոբյան Անահիտը (11-2 դաս.):Երկրորդ և երրորդ տեղերում էին Բեգլարյան Արսենը (9-1 դաս.), Թամարյան Սեյրանը(11-1դաս.),Բաշրադյան Անահիտը(10-2 դաս.),Թաթոյան Անուշը(10-1 դաս):
Изображение
                                                                                               Մայրենիի շաբաթ         Երևանի N198 ավագ դպրոցում << Մասնագիտական կողմնորոշում >> նախագծի շրջանակներում կազմակերպվեց մայրենիի առարկայական շաբաթ հարակից դպրոցների / N197, N 88, N 186/ 8-9 րդ դասարանների և մեր դպրոցի 9- րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ : Հարևան դպրոցների   հետ մեր դպրոցի համագործակցության նպատակը    աշակերտներին     առարկայական գիտելիքներ և մասնագիտական կողմնորոշում   տալուց բացի ունի     կարևոր  այլ  նշան...

Պատանի քիմիկոս

Изображение
Նոյեմբերի 28-ին 2015թ. <<Այբ>>ավագ դպրոցում տեղի ունեցավ  <<Պատանի քիմիկոսների համահայկական 6-րդ մրցաշար>>,որին մասնակցեց թիվ 198 ավագ դպրոցի <<Կայծ>>թիմը:      Թիմի ավագ`Մարգարյան Սմբատ  12-4 դաս.կ/ք      Անդամներ` Բաբայան Աննա  12-4 դաս.կ/ք                             Եղիազարյան Հասմիկ  12-4 դաս.կ/ք                             Հարությունյան Կարինե 12-4 դաս.կ/ք                             Սահակյան Աննա 12-4 դաս.կ/ք: Մրցաշարին մասնակցում էին Երևան քաղաքի և Հայաստանի տարբեր մարզերից...