Մայրենիի շաբաթ
Երևանի N198 ավագ դպրոցում << Մասնագիտական կողմնորոշում>> նախագծի շրջանակներում կազմակերպվեց մայրենիի առարկայական շաբաթ հարակից դպրոցների / N197, N 88, N186/ 8-9 րդ դասարանների և մեր դպրոցի 9- րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Հարևան դպրոցների հետ մեր դպրոցի համագործակցության նպատակը
աշակերտներին առարկայական գիտելիքներ և մասնագիտական կողմնորոշում տալուց բացի ունի կարևոր այլ նշանակություն. այն նույն համայնքում ապրող, իրար հասակակից երեխաների շփումը կազմակերպելու, միմյանցից սովորելու
և վերջապես
առողջ, համերաշխ միջավայր ստեղծելու հնարավորություն է ստեղծում ՝ ի նպաստ մեր ազգի կրթության և դաստիարակության: Հանդիպման սկզբում երեխաները նախ ծանոթացան իրար հետ, ապա բացատրվեց կատարվելիք աշխատանքի բովանդակությունը: Աշակերտները կազմեցին աշխատանքային խմբեր, նրանցից յուրաքանչյուրին տրվեց կոնկրետ առաջադրանք: Երեխաները կարդացին Եզոպոսի, Վ. Այգեկցու և Մ. Գոշի առակները, դրանցից ընտրեցին մի քանիսը, փորձեցին վեր հանել առակների բարոյախրատական բովանդակությունը և պատմեցին առակների սյուժեն:
Աշխատանքի վերջում երեխաները բեմականացման ձևով ներկայացրին առակները՝ մեկնաբանելով գաղափարը: Այս հանդիպումները երեխաների համար դարձան ազնվության, խոհեմության և իմաստնության դասեր, և որ ամենակարևորն է, նրանք ձեռք բերեցին լավ ընկերներ ու բարեկամներ:
Comments
Post a Comment