Դպրոցի ամանորյա ձևավորում

   Մոտենում են ամանորյա ուրախ օրերը. տոնական տրամադրություն է բոլորի մոտ, սպասելիքները՝ մեծ, ցանկությունները՝ շատ: Ուսումնական տարվա կեսը, բարեբախտաբար, լավ արդյունքներով հաղթահարեցինք, իսկ Նոր տարում  պահած երազանքների  ու նպատակների մի մասն էլ, անշուշտ,  կիրագործենք երկրորդ կիսամյակում: Միայն թե երազանքներն այնքան շատ են, որ չես կողմնորոշվում՝ որը կարևորես, որի հետևիցն ընկնես: Մի բան, սակայն, հաստատ է. բարի երազանքները միշտ էլ իրականանում են , ուստի ամանորյա հրաշքների էլ սպասում ենք բոլորս: Ու, ինչպես ասում են, ամեն ինչ  սկսում է ցանկությունից ու տրամադրությունից: Ցանկություն էլ կա, տրամադրություն, հատկապես  երբ պիտի մասնակցենք Dasaran.am- կողմից հայտարարված «  Դպրոցի ամանորյա ձևավորում» մրցույթին: Աշխատանքների կազմակերպման գործում ընդգրկված  աշակերտական խորհրդի  անդամները,  ինչպես նաև դպրոցի մյուս աշակերտները ուսուցիչների օգնությամբ ձևավորեցին դպրոցը, իսկ վերջնական արդյունքում ստացանք հետևյալ աշխատանքները.




Թող իրականություն դառնան բոլորի նվիրական  երազանքները. շնորհավոր Նոր տարի...



Comments