Մարդկային բարձր արժանիքներից մեկը բարեգործ լինելու ցանկությունն է, բարին արարելը՝ բարու և
կյանքի խորհրդանիշը: Օգնության կարիք ունեցող մարդուն ձեռք մեկնելը սեփական խղճի ու կամքի առաջ պատասխանատվություն ունենալու խորհուրդն ունի. այն նաև աստվածահաճո գործ է
՝ ընդօրինակելի և կարևոր: Ինչքան մեր օրերում բարեգործ մարդիկ շատ լինեն, այնքան ավելի կթեթևանա աշխարհի բեռը. յուրաքանչյուր բարի մարդու շնորհիվ կպակասի սոված ու կարիքավոր մի մարդ:
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցացիայի կողմից կազմակերպված
<< Եկեք միասին հրաշք գործենք և հեքիաթ նվիրենք>> միջոցառմանը մեր դպրոցը սիրով և մեծ պատրաստակամությամբ միացավ՝ իրագործելու համար
մի կարևոր առաքելություն, որպեսզի հրաշքի սպասող մանկանը հուսախաբ չանենք, խինդ ու ուրախություն պարգևենք դրա կարիքն ունեցողին: Դպրոցի 9-12- րդ դասարանների աշակերտները և ուսուցչական կազմը մեծ պատասխանատվությամբ իրագործեցին այս աշխատանքը. հավաքված նվերներն էլ սիրով տարանք և
հանձնեցինք այս միջոցառոււմը նախաձեռնող ընկերությանը, որպեսզի նվերները
հասցվեն իրենց տերերին՝ մեր փոքրիկ հրաշքներին…a
Comments
Post a Comment