27.04.2018թ.<Ուիլյամ Շեքսպիր > ` միջոցառումը նվիրված է Գրքի միջազգային օրվան
<Ուիլյամ Շեքսպիր >` միջոցառումը նվիրված է Գրքի միջազգային օրվան Հայտնի է, որ Շեքսպիրը ծնվել է 1564 թ. ապրիլին Անգլիայի գավառական Ստրեդֆորդ քաղաքում և մահացել 1616 թ. ապրիլի 23-ին: ՈՒ. Շեքսպիրը համալսարանական կրթություն չի ստացել, բայց եղել է բազմակողմանի զարգացած, տիրապետել է հին ու նոր լեզուների: Հին հունական և հռոմեական գրականությունից բացի հիանալի գիտեր իտալական, ֆրանսիական գրողներին, հայրենի գրականությունն ու պատմությունը, որը ձեռք է բերել ինքնակրթությամբ: Նա հեղինակ է 38 պիեսի և 154 սոնետի, որոնց մի մասը աշակերտները ներկայացրեցին միջոցառման ընթացքում: Ծրագրում` 1. Շեքսպիրի կյանքը, ստեղծագործական գործունեությունը 2. Բանաստեղծի սոնետները` ասմունք 3. Երաժշտական կատարումներ, պար 5. <Ռոմեո և Ջուլիետ> պիեսից բեմադրություն 6. Շեքսպիրի թագադրման արարողությունը Միջոցառմանը մասնակցեցին 10 և 11-րդ դասարանների աշակերտները, գաղափարական և կազմակերպչական աշխատանքներն իրականացրեցին անգլերենի ուսուցիչներ` Ք. Գևորգյանը և Մ. Ստեփանյան...