07.04.2018թ.Շարունակվում է <Տեխնովացիա Հայաստան 2018> նախագիծը, Cisco առցանց միջազգային համալսարանի դասընթացները մեր դպրոցում

Շարունակվում է <Տեխնովացիա Հայաստան 2018> նախագիծը, Cisco առցանց միջազգային համալսարանի դասընթացները մեր դպրոցում

1. Շարունակվում է <Տեխնովացիա Հայաստան 2018> նախագիծը
/Technovation Armenia 2018/

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են դպրոցական աղջիկների կողմից պատրաստված բջջային հավելվածների մրցույթ, որը ներառում է Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներից ուսուցիչներ և աշակերտներ:
Այն մրցույթ է, որը կանցկացվի 3 փուլով
Առաջին փուլ` Մրցում են մասնակից թիմերը /Հայաստան/
Երկրորդ փուլ` Միջազգային մրցույթ
Երրորդ փուլ` Մասնակցություն Սան ֆրանցիսկոյում կազմակերպվող Համաշխարհային շնորհանդես-գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը
Ծրագիրը կազմված է 4 մասից` կոդավորում, բիզնես, մարկետինգ և ցուցադրություն



Հանձնարարվեց`
Ստեղծել յուրաքանչյուր հավելվածի լոգոն
. Քննարկել այն պատկերները, որոնք փորձում են  լուծել
. Հնարավորինս արագ, առանց դադարի նկարել էսքիզները
Ձեռնարկել թղթի պրոթոտիպ
Նկարել էկրանները: Մտածել այն մասին, թե ինչպես են հաջորդաբար օգտագործվում էկրանի գոծիքները,  շփվում միմյանց հետ և ցուցադրում հավելվածի հոսքը:


 2. Cisco առցանց միջազգային համալսարանի 
դասընթացներին մասնակցում են դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները

Cisco-ն առցանց միջազգային համալսարան է, որն իրականացնում է առցանց դասընթացներ ՏՏ ոլորտում (համակարգչային գրագիտությունից մինչեւ ծրագրավորում)։
Այն online հարթակ է, որտեղ աշակերտները սովորում են տեխնիկական եւ ցանցային գիտելիքներ։
Ծրագրին աջակցում և համագործակցում է Unicomp կազմակերպությունը, որը մասնակից դպրոցներին է տրամադրել համակարգչային լաբորատորիա։
. Օպերացիոն համակարգի տեղադրում
. Օպերացիոն համակարգի տեղադրման ժամանակ կոշտ սկավառակի տեղադրման գործառույթներ. Կոշտ սկավառակի բաժանումը մասնաբաժինների . Կոշտ սկավառակի ֆորմատավորում
. Օպերացիաոն համակարգի տեղադրում լռելյայն կարգավորումներով
. Օգտագործողի հաշվի ստեղծում
. Օպերացիոն համակարգի տեղադրում





Դասընթացները վարում է ինֆորմատիկայի ուսուցիչ` Ա. Մելքումյանը


Comments