10.04.2018թ. Մենթոր նախագիծ մեր և Դավիթբեկ գյուղի դպրոցի հետ, <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները <Համագործակցություն հարակից դպրոցների հետ> ծրագրի շրջանակներում, Դասը վարում է ոստիկանը

1.Մենթոր նախագիծ մեր և Դավիթբեկ գյուղի դպրոցի հետ

Դասերը կազմվում են Microsoft Mix ծրագրով և տեղադրվում Կրթության և գիտության նախարարության պաշարների առցանց շտեմարանում: Դրանք դասերի տեսաբացատրություններ են, որը նախապես ուղարկվում է Դավիթբեկ գյուղի միջնակարգ դպրոցի համակարգողին, ով հղումով կամ կրիչով տրամադրում է աշակերտներին: նրանք նյութը հնարավորություն ունեն դիտելու բազմաթիվ անգամ և առաջացած հարցերն ուղղելու իրենց ֆիզիկայի ուսուցչին:
Յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 12:30-ին սկայպով կապ է հաստատվում Դավիթբեկ գյուղի դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ, որի ընթացքում մեր ուսուցիչը պատասխանում է նրանց հարցերին, կատարում`գործնական աշխատանքներ:
Նախագիծն իրականացնում են 198 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ`Լ. Թորոսյանը և Դավիթբեկ գյուղի դպրոցի համակարգող` Լ. Ալեքսանյանը:

Այսօրվա թեման` <Ատոմի միջուկի կառուցվածքը>


2. <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքները
<Համագործակցություն հարակից դպրոցների հետ> ծրագրի շրջանակներում 

Այսօր դպրոցն հյուրընկալել էր 186 դպրոցի 9-րդ դասարանի խմբակում ընդգրկված աշակերտներին և կենսաբանության ուսուցիչ` ընկ. Ղուլիջանյանին:
Աշակերտները ծանոթացան մայիսին կայանալիք միջոցառման ծրագրին  և աշխատանքներին:
Թեման`< Էնդեմիկ կենդանատեսակները կյանքում>
               <Այգու բնակիչ էնդեմիկներ>

Ընտրվեցին խառը խմբեր երկու դպրոցների աշակերտներից:
Հանձնարարվեց`
1. Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի այգու բնակիչ 1 էնդեմիկ կենդանատեսակ` պրեզենտացիայի կամ ֆիլմի միջոցով
2. < Գրքի մրցույթ> հատվածում յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր ընտրած կենդանատեսակի մասին իր կազմած գիրքը
3. <Կարմիր գրքի ամենա-ամենա կենդանիներ>  թեմայով կատարել անհատական աշխատանքներ և տեղադրել eTwinning կայքում



 <Վիրտուալ կենդանաբանական այգի> խմբակի աշխատանքներ
իրականացնում է կենսաբանության ուսուցիչ` Մ. Ապրեսյանը


3. Դասը վարում է ոստիկանը

    Թեման` <Անչափահասը և հանցագործությունը>


                                Դասը վարեց Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ, 
ոստիկանության ավագ լ-նտ Ա. Բլրցյանը

Comments