Сообщения

Сообщения за октябрь, 2020

Առցանց դասախոսությունը ,, ՀՀ Անկախության 29-րդ տարելիցը,, թեմայով /26.09.20թ. դասախոսությունը վարում է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը/

Изображение
  Առցանց դասախոսությունը ,, ՀՀ Անկախության 29-րդ տարելիցը,, թեմայով /վարում է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը/ 26.09.2020թ. ,,Մասնագիտական կողմնորոշում,, նախագծի շրջանակներում մենք շարունակում ենք մեր հանդիպումները  ԵՊՀ-ի և այլ բուհերի տարբեր ֆակուլտետների դասախոսների հետ: Այսօրվա հանդիպումը ԵՊՀ- ի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ է: Նա սիրով ընդունեց մեր հրավերը և այսօր, ժամը 20-00-ին կայացավ այս տարվա առաջին հանդիպումը պայմանավորված ժամին, պայմանավորված տեղում՝ ZOOM-ով: Տևեց 120 րոպե: Պատմաբանը 1-ին հատվածում ներկայացրեց ԵՊՀ-ի ստեղծումը սկզբից՝ ֆակուլտետները, դասախոսական կազմը, ձեռքբերումները, մասնագետների պատրաստումը:                                                                                              ...

Հոկտեմբերի 11-ին Դավիթը կդառնար 20 տարեկան

Изображение
Հոկտեմբերի 11-ին  Դավիթը կդառնար 20 տարեկան     Դասղեկի գրառումը Ա. Մելիքյան-Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ             Երազի պես պայծառ , հրաշք տղաս՝ իմ Դավիթ : Լուսավոր , կենսախինդ , ուրախ ... ու ընդամենը տասնինը տարեկան ... խոստումնալից , գրագետ , ընկերասեր , հարգալից ... Հ ուզմունքը խեղդում է , բայց կիսատ թողնել չեմ կարող ... խելոք , կատակասեր , բարի ու լավ տղա ...   Սևաթուխ աչքերիդ փայլը ջերմացնում է քար աշխարհի սառնությունը , վառվող հրաբուխի պես քանդում , տակնուվրա անում , փոթորկում :  Մրմռացնող ջերմությանդ միջից ցավի , հուսահատության դողն է թրթռում ու տարածվում քեզ բոլոր ճանաչողների սրտերում .... Նկարդ ձեռքից ձեռք են փոխանցում՝ քեզ նորից տեսնելու , իրականության հետ չհաշտվելու բառերը   քեզ ասելու ու   խռովվելու , փոթորկվելու , փշրվելու ... Միշտ զգոն , հավասարակշռված , կազմակերպված տղայիս մեջ    փոքրիկ , աշխույժ , օգնություն ակնկալող Դավոյիս եմ ...