Բարձունքը մերն է, տղերքը չկան...

 

Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.
Բարձունքը մերն է, տղերքը չկան…

                                    Դավիթ Օհանյան

                               


Հայ ժողովուրդն իր պատմության մեջ կավելացնի ևս մի սև էջ:

27-ը սեպտեմբերի, 2020 թվական. Ժամը 07:15- ի սահմաններում հակառակորդն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ավաղ, պատերազմը ոչ միայն հաղթանակներ, այլև կորուստներ է բերում,  տանում մեզանից ամենաթանկը, այն կյանքերը, ովքեր երազներ ունեին իրականացնելու, նրանք հենց երազանք էին, իրենց տան հույսը և հյուսված ամրությունը:

Նա զոհվեց կյանքի  20-րդ գարունը չբոլորած, զոհվեց, երբ ամեն ինչ նոր պիտի սկսեր:  Ավարտեց 198 ավագ դպրոցը 2017 թվին, ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի համակարգչային ճարտարագիտություն ֆակուլտետը, ապա զորացրվեց բանակ: Պարտք ուներ տալու, հայրենիք ուներ պահելու... 

,,Դավիթն ընկերասեր էր, բարի, կյանքով լեցուն, ձգտող, համեստ, շատ կապված էր ընկերների հետ...  ,, այսպես են բնորոշում նրան ուսուցիչները, և արցունքները թույլ չեն տալիս շարունակել:

Քեզ հավերժ փառք, մեր զինվոր, թող քո հոգին սավառնի բարձունքներում...




Comments